News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

SpaceX-ը հարյուրավոր լրտեսական արբանյակներից բաղկացած ցանց է կառուցում ԱՄՆ հետախուզական գործակալության հետ գաղտնի պայմանագրով, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ծրագրին ծանոթ աղբյուրներին։

Ցանցը կառուցվում է SpaceX-ի Starshield բիզնես ստորաբաժանման կողմից՝ 1,8 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագրի շրջանակում, որը ստորագրվել է 2021 թվականին Ազգային հետախուզության վարչության (NRO) հետ, որը լրտեսական արբանյակներ է կառավարում, հայտնել են են աղբյուրները:

Ըստ աղբյուրների, հաջողության դեպքում ծրագիրը զգալիորեն կբարձրացնի հավանական թիրախները երկրագնդի գրեթե ցանկացած կետում արագ հայտնաբերելու ԱՄՆ կառավարության և բանակի կարողությունը:

Պայմանագիրը վկայում է հետախուզական ընտրախավի աճող վստահությունը մի ընկերության նկատմամբ, որի սեփականատերը հակամարտության մեջ է Ջո Բայդենի վարչակազմի հետ և վեճեր է առաջացրել ուկրաինական պատերազմում Starlink արբանյակային կապի օգտագործման առիթով, ասել են աղբյուրները:

The Wall Street Journal-ը փետրվարին հայտնել էր անհայտ հետախուզական գործակալության հետ 1,8 միլիարդ դոլար արժողությամբ Starshield գաղտնի պայմանագրի գոյության մասին՝ չմանրամասնելով ծրագրի նպատակները:



!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ