News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Մոսկվան համաձայն չէ ԱՄՆ հնչեցրած գնահատականներին Ռուսաստանի նախագահի ընտրությունների մասին եւ պատրաստ չէ լսել դրանք։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

Ավելի վաղ Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչը լրագրողներին ասել էր, որ, Վաշինգտոնի կարծիքով, ՌԴ նախագահի ընտրությունները «ոչ ազատ են, ոչ էլ արդարացի»։

«Մենք համաձայն չենք այս գնահատականին։ Երեկ ուշ երեկոյան լրագրողների առջեւ ելույթ ունենալով՝ [Ռուսաստանի նախագահ Վլադիմիր] Պուտինն ասաց, որ նման գնահատականները սպասելի էին եւ կանխատեսելի»,- նշել է Պեսկովը։ Նա նաեւ հիշեցրել է, որ ԱՄՆ-ն «խորապես ներգրավված է» Ուկրաինայում հակամարտությանը։ «[Դա] այն երկիրն է, որն, ըստ էության, դե ֆակտո պատերազմում է մեր դեմ։ Այլ գնահատական, իհարկե, հազիվ թե կարելի էր սպասել, թեեւ  մեկ անգամ էլ կրկնեմ. մենք կտրականապես համաձայն չենք նրանց հետ եւ, հավանաբար,  դա այն կարծիքը չէ, որը մենք պատրաստ ենք լսել եւ որն այս օրերին մեզ համար կարեւոր է»,- ավելացրել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ