News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ջապարովի, Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնի և Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևի հետ։

ՌԴ նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ղեկավարները ջերմորեն շնորհավորել են Վլադիմիր Պուտինին նախագահական ընտրություններում համոզիչ հաղթանակի կապակցությամբ՝ հատկապես նշելով քաղաքացիների լայն աջակցությունը ներքին և արտաքին քաղաքականության մեջ նրա կուրսին և ընտրողների բարձր մասնակցությանը քվեարկությանը և հետագա հաջողությունների մաղթանք են հայտնել կառավարության գործունեության մեջ։

Զրույցներում շոշափվել է երկկողմ հարաբերությունների զարգացման արդի խնդիրներ և միջազգային օրակարգի որոշ առանցքային թեմաներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ