News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի Կենտրոնական բանկը վերանայել է իր դրամավարկային քաղաքականությունը եւ բարձրացրել տոկոսադրույքը, որը վերջին տարիներին սահմանվել էր բացասական մակարդակում։ Այս մասին նշվել է ԿԲ որոշման մեջ։

Կարճաժամկետ  տոկոսադրույքը սահմանվում է 0-0,1 տոկոսի մակարդակում՝ մինուս 0,1 տոկոսի փոխարեն։ Սա վերջին 17 տարում առաջին բարձրացումն է։ Ճապոնիայի ԿԲ-ն նաեւ որոշել է չեղարկել ցածր երկարաժամկետ տոկոսադրույքների աջակցությունը։ Բանկը հրաժարվում է նաեւ մոնետար քաղաքականության մեղմման պարտավորությունից։

Այս որոշման պատճառը աշխատավարձի կայուն բարձրացումն է, ինչպես նաեւ բնակչության եկամուտների բարձրացումը, ինչը նպաստում է կայուն գնաճին 2 տոկոսի մակարդակում։ Այսպես, Toyota-ն խոստացել է 1999-ից ռեկորդային աշխատավարձերի բարձրացում՝ մինչեւ ամսական 28 440 իեն (մոտ 192 դոլար), Nissan-ը՝ 18 000 իեն ( $122), Nippon Steel-ը՝ 35 000 իեն ($237), Mitsubishi Heavy Industries-ը, Kawasaki Heavy Industries-ը, Mitsubishi Electric-ը եւ NEC-ը՝ 13 000 իենից (մոտ $88) մինչեւ 18 000 (մոտ $122)։

Ճապոնական ազգային արժույթի փոխարժեքը թուլացել է դոլարի հանդեպ եւ վաճառվում է 149,63-ի մակարդակում՝ մեկ դոլարը՝ 149,65 իեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ամիօ ժամանակաշրջան».  կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը
Կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը և Ամիօ ժամանակաշրջան ծրագրի նպատակը կրթությունն ավելի հասանելի դարձնելն է...
Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության
Բիզնեսի արդյունավետ զարգացման և մրցունակության բարձրացման համար չափազանց կարևոր է ֆինանսական ռեսուրսների արագ հասանելիությունը...
Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է
ՎԶԵԲ-ը Կոնվերս Բանկի երկարամյա գործընկերն է, որի հետ համագործակցության հարուստ ու արդյունավետ փորձառություն ունենք...
Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է հեղինակային երգի և մնջախաղի բարեգործական համերգը
Համերգի թատերական կարևոր բաղադրիչ մասերից մեկը մնջախաղն էր...
«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին
Ծրագրում ներառվել են այն ընտանիքները, որոնք ունեն երեք և ավել երեխա, սոցիալապես խիստ անապահով են, ընտանիքներից շատերն էլ զոհեր ունեն...
Յունիբանկը 4,1 մլրդ դրամ կուղղի շահութաբաժինների վճարմանը (ֆոտո)
Տարվա ընթացքում Յունիբանկը  մեծ ուշադրություն է հատկացրել  նաև բիզնեսի կորպորատիվ սոցիալական պատասխանատվությանը...
Ամենաշատ