News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը


Ուրախ ենք Հայաստանում հյուրընկալել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն Յենս Ստոլտենբերգին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Այս այցը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում ձեր առաջին այցն է Հայաստան, այն լավ հնարավորություն է կարծիքներ փոխանակելու ինչպես Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության, այնպես էլ տրածաշրջանային ու գլոբալ կայունության եւ անվտանգության խնդիրների վերաբերյալ:Այս մասին այսօր՝ մարտի 19-ին, Երեւանում, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը, մասնավորապես, նշեց. «Մենք շահագրգռված ենք շարունակել ու զարգացնել առկա քաղաքական երկխոսությունը եւ ընդլայնելու գործընկերությունը դաշինքի, ինչպես նաեւ առանձին անդամ պետությունների հետ: Հուսով ենք, որ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության նոր ձեւաչափը անհատապես հարմարեցված գործընկերության ծրագիրը շուտով կհաստատվի:

Մեր տարածաշրջանում տեղի ունեցած զարգացումների լույսի ներքո Հայաստանի համար չափազանց կարեւոր է ուժեղացնել իր դիմակայունությունը եւ զարգացնել համապատասխան պաշտպանական կարողությունները:

Մենք մեծապես կարեւորում ենք նաեւ Հայաստանի մասնակցությունը խաղաղապահ գործողություններին եւ այն համարում ենք կարեւոր ներդրում միջազգային խաղաղության եւ անվտանգության ապահովման գործերում:

Հայկական խաղաղապահ ստորաբաժանումը շարունակում է իր ներդրումն ունենալ Կոսովոյի առաքելությունում եւ, ինչպես տեղյակ եք, 2023-ի հուլիսին, երբ Կոսովոյում որոշակի անկայուն վիճակ էր, Հայաստանն ավելացրեց իր խաղաղապահ ստորաբաժանման անձնակազմը լրացուցիչ 17 զինծառայողով:

Արդյունավետ երկխոսություն է իրականացվում նաեւ խորհրդարանական հարթությունում, քանի որ մեր խորհրարանականները ներգրավված են ՆԱՏՕ-ի ԽՎ-ի նիտերին եւ սեմինարներին:

Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ նաեւ տարածաշրջանացման քաղաքականությանը: Մեր առանձնահատուկ հարաբերությունները Վրաստանի եւ Իրանի հետ չափազանց կարեւոր են եւ մեր որեւէ համագործակցություն չի կարող ուղղված լինել մեր իսկ տարածաշրջանի դեմ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ գագաթաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ին Վաշինգտոնում
ԱՄՆ-ը կընդունի ՆԱՏՕ գագաթաժողովը...
ՆԱՏՕ-ն պատրաստվում է հռչակագրում ներառել Ուկրաինա զորքեր ուղարկելուց հրաժարվելու կետ. Corriere della Sera
ՆԱՏՕ-ն կհրաժարվի զորքեր ուղարկել...
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Յենս Սթոլտենբերգն առաջարկել է...
Պետդեպարտամենտում հայտնել են, որ Վրաստանը վտանգում է ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարները
Վրաստանը վտանգում է անդամակցության հեռանկարները...
Ադրբեջանի ռազմածովային ուժերում տեղի է ունեցել հանդիպում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ
Նախատեսվում է, որ դասընթացին կմասնակցի...
ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը
Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի շրջանակներում ՀՀ ռազմակրթական հաստատություններին և վարժական կենտրոններին տրամադրված աջակցության…
Ամենաշատ