News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը վիրահատվելուց հետո արտասահմանյան իր առաջին այցի ընթացքում երեքշաբթի հայտարարել է, թե ԱՄՆ-ը թույլ չի տա, որ Ուկրաինան անհաջողության մատնվի, այն դեպքում, երբ ԱՄՆ Կոնգրեսը շարունակում է ուշացնել Ուկրաինայի համար խիստ անհրաժեշտ ֆինանսավորումը։

Ըստ CNN-ի՝ Գերմանիայի Ռամշթայն ավիաբազայում Ուկրաինայի պաշտպանության հարցերով շփման խմբի 20-րդ նիստում Օսթինը հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերը շարունակում են նվազեցնել Կրեմլի հնարավորությունները:

«Ուկրաինան չի նահանջի, Միացյալ Նահանգները՝ նույնպես»,- Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի կողքին նստած հայտարարել է Պենտագոնի ղեկավարը՝ հավելելով, որ ԱՄՆ-ի այժմյան ուղերձն ակնառու է՝ Միացյալ Նահանգները թույլ չի տա, որ Ուկրաինան ձախողվի:

«Այս կոալիցիան և ազատ աշխարհը թույլ չեն տա, որ Ուկրաինան պարտվի»,- շեշտել է նա:

Օսթինը նշել է, որ 2022-ի փետրվարից ի վեր զոհվել և վիրավորվել է առնվազն 315 հազար ռուս զինծառայող, և որ Ռուսաստանը 211 միլիարդ դոլար է ծախսել «Ուկրաինայի դեմ կայսերական ագրեսիային աջակցությունն ապահովելու, սարքավորումներով կահավորելու, դրանք տեղակայելու և սպասարկելու համար»: ԱՄՆ պաշտպանության նախարարը հավելել է, որ Ռուսաստանին պատերազմը կարժենա 1,3 տրիլիոն դոլար, այն դեպքում, երբ 2026-ին ակնկալվում էր տնտեսական վերելք:

«Ուկրաինան խորտակել, ոչնչացրել և վնասել է ՌԴ  ռազմածովային նավատորմի մոտ 20 միջին և խոշոր ռազմանավ»,- հայտարարել է Օսթինը՝ հավելելով, որ Ուկրաինան շարունակում է ոչնչացնել ռուսական ռազմական ինքնաթիռները:

Ըստ զանգվածային լրատվամիջոցների՝ ԱՄՆ Կոնգրեսում լրացուցիչ ֆինանսական աջակցության հարցը դեռ անորոշ է: Նախորդ շաբաթ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը հանրապետական սենատորների փակ նիստում հայտարարել է, որ մտադիր է Ուկրաինային ֆինանսական օգնություն ցուցաբերելու ուղիներ փնտրել  Ներկայացուցիչների պալատում, ինչը, ըստ հանրապետական սենատորների, նշանակում է, որ Կիևին օգնություն տրամադրելու հնարավորությունը Կոնգրեսում «դեռ չի սպառվել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռադան ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս մոբիլիզացնել դատապարտյալներին
Ժելեզնյակը նշում է, որ պատգամավորները օրինագծից մասամբ հանել են կոռուպցիոն ռիսկերը, մասնավորապես...
ՌԴ ՊՆ-ն հաստատել է ուկրաինական էներգետիկային հասցված հարվածները
ՌԴ ՊՆ-ն հաստատել է հարվածները...
ՆԱՏՕ-ն պատրաստվում է հռչակագրում ներառել Ուկրաինա զորքեր ուղարկելուց հրաժարվելու կետ. Corriere della Sera
ՆԱՏՕ-ն կհրաժարվի զորքեր ուղարկել...
ԵՄ երկրները պետք է մինչեւ հուլիս համաձայնեցնեն ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթը. ԶԼՄ
Եվրամիության երկրները մտադիր են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթը մտցնել...
Ռուսաստանը գիշերն ավելի քան 50 հրթիռ եւ ավելի քան 20 կամիկաձե դրոն է արձակել յոթ մարզերի դեմ. Զելենսկի
Զելենսկին մեկնաբանել է ռուսական զանգվածային հարվածը...
Ռուսաստանը հարվածներ է հասցրել վեց շրջանների էներգետիկ օբյեկտներին. Ուկրաինացի նախարար
Կրկին զանգվածային հարձակում մեր էներգետիկ ոլորտի վրա։ Հարձակման են ենթարկվել Պոլտավայի...
Ամենաշատ