News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Տասը օր է՝ ԳԱԱ Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի հարևանությամբ՝ հենց այն տարածքում, որտեղ նախկինում ինստիտուտին պատկանող ջրավազանն է եղել, ակտիվ շինարարություն է կատարվում՝ «Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ընկերությունը բազմաֆունկցիոնալ բնակելի համալիր է կառուցում։

Ինստիտուտի աշխատակիցները NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տարակուսել են,  թե ինչպես է քաղաքապետարանը թույլատրել շինարարություն իրականացնել մի տարածքում, որը, նրանց խոսքով, տարիներ շարունակ ընդգրկված է եղել Երևանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում։

«Ջրավազանը էկոլոգիական և հրդեհային անվտանգության մի շարք խնդիրներ էր լուծում»,-պարզաբանում է ինստիտուտի տնօրեն Սահակ Գասպարյանը:

Ինստիտուտի գործունեությունը խաթարված է։ Տնօրեն Սահակ Գասպարյանի խոսքով՝ գիտական աշխատանքների համար հստակ ժամկետներ են սահմանված, որոնցից չպետք է շեղվեն, սակայն շինարարական աշխատանքի աղմուկի ու ցնցումների ներքո, պնդում է, անհնար է աշխատել։

«Պատկերացրեք՝ առավոտից երեկո ցնցումներ են: Էլ չեմ ասում, որ մեր կենտրոնը ոչ միայն գիտական աշխատանքներ է անում, այլև դեղեր ու դեղահումք է արտադրում,- նշել է տնօրենը։

Շինթուլտվության համաձայն՝ կառուցապատողը նախատեսում է կառուցել 2 շենք՝ 18 և 7 հարկանի: Քաղաքապետարանը խոստանում է քննարկել հարցը, սակայն կառուցապատումը, թեկուզ ժամանակավորպես, չի կասեցնում:

Մանրամասները՝ տեսանյութում։

Տպել
Ամենաշատ