News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Խնդիրը սկսվել է 2007 թվականին, երբ ինստիտուտին պատկանող  ջրավազանն ապօրինաբար օտարվել է։ Ջրավազանը գտնվել է հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված կատեգորիայի հողատարածքի վրա, այսինքն օրենքով արգելված է մասնավոր ընկերության  կամ ֆիզիկական անձի կողմից օտարումը։ Այս մասին այսօր՝ մարտի 21-ին, Կառավարության շենքի մոտ Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի աշխատակիցների կողմից իրականացված ցույցի ժամանակ  ասաց կենտրոնի փաստաբան Տիգրան Նաղդալյանը։

Փաստաբանի խոսքով, դեռևս 2017 թվականին քրեական գործ է հարուցվել, սակայն քննիչի որոշմամբ վարույթը կարճվել է՝ հաշվի առնելով, որ վաղեմության ժամկետն անցել էր։

«Քաղաքապետարանի բազմաթիվ աշխատակիցներ ընդունել են իրենց կողմից կատարված հանցագործությունը, որ կեղծ եզրակացություններ, տեղեկանքներ են կազմել, ինչի շնորհիվ ջրավազանն ապօրինաբար օտարվել է։ Դրանից հետո Գլխավոր Դատախազությունը դիմել է Երևանի  քաղաքապետարանին, քանի որ հողամասը համայնքի սեփականություն էր, պահանջով, որ հետ վերադարձնելու գործընթաց ը սկսվի։ Երևանի քաղաքապետի կոմղից, սակայն անգործություն է դրսևորվել, և մինչ օրս էլ շարունակաբար դրսևորվում է»,–պարզաբանեց Տիգրան Նաղդալյանը։

Փաստաբանի խոսքով, կենտրոնի աշխատակիցները մի քանի անգամ դիմել են տարբեր մարմինների և պաշտոնատար անձանց և որևէ արձագանք չեն ստացել։ Վարչապետի կողմից հանձնարարական է տրվել՝  խնդրի քննարկման համար հանձնաժողով ձևավորել, ինչը սակայն չի կատարվել։

Հիշեցնենք, որ Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի աշխատակիցները բողոքի ակցիա են սկսել Կառավարության  շենքի մոտ և հանդիպում են պահանջում իրավասու մարմինների հետ: Նրանք բողոքում են, որ ինստիտուտին պատկանող ջրավազանը տարիներ առաջ ապօրինաբար օտարվել է, հիմա էլ ջրավազանի տարածքում բնակելի շենք է կառուցվում: Շինարարական աղմուկը խանգարում է ինստիտուտի աշխատանքին:

Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ՝  մարտի 15-ին, Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի աշխատակիցները իրենց կենտրոնի մոտ՝ Ազատության պողոտայում ճանապարհ էին փակել: Նրանք կրկին պահանջում էին  դադարեցնել կենտրոնի մոտ ընթացող շինարարությունը, քանի որ չեն կարողանում այդ պայմաններում ախատել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ