News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգները G7-ի երկրներին առաջարկել է հատուկ կառույց ստեղծել առնվազն 50 միլիարդ դոլար արժողությամբ պարտատոմսեր թողարկելու համար, որոնք ապահովված են ռուսական սառեցված ակտիվներից ստացված շահույթով, հայտնում է Bloomberg-ը՝ հիշեցնելով, որ միջոցները նախատեսվում է օգտագործել Ուկրաինային աջակցելու համար։

Գործակալությունը գրում է, որ ԵՄ-ում արգելափակված է Ռուսաստանի ակտիվների ավելի քան երկու երրորդը՝ տարեկան մոտ 3,6 միլիարդ դոլարի զուտ շահույթով: Գործակալության մեկ այլ աղբյուր նշել է, որ այդ քայլերը կարող են ավելի քան 50 միլիարդ դոլարի շահույթ ապահովել:

Առաջարկվող պարտատոմսերի տեղաբաշխումից ստացված հասույթը մոտ է Ուկրաինային որպես օգնություն ակնկալվող 60 միլիարդ դոլարի չափին, որն ԱՄՆ Կոնգրեսը չի հաստատում 2023 թվականի աշնանից ի վեր։

Քննարկումները նախնական փուլում են, սակայն G7-ի որոշ երկրներ՝ ներառյալ Գերմանիան և Ֆրանսիան, արդեն մտահոգություն են հայտնել այդ գաղափարի վերաբերյալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ