News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Մոսկվայի Բասմանյան դատարանը մարտի 24-ին ձերբակալել է «Կրոկուս սիթի հոլի» ահաբեկչության մեջ մեղադրվող չորս անձնաց։

32-ամյա Դալերջոն Միզրոեւը, 30-ամյա Ռաչաբալիզոդա Սաիդաքրամի Մուրոդալին, 25-ամյա Շամսիդին Ֆարիդունին եւ 19-ամյա Մուհամադսոբիր Ֆայզովը կալանքի տակ են վերցվել 2024թ. մարտի 22-ին, տեղեկացրել է Lenta.ru-ն։

Քրեական գործով անցնողներին դատարան են տարել ուշ երեկոյան։ Նրանց ներկայացվել է ահաբեկչության մեղադրանք (ՌԴ Քր. օր. 205 հոդվածի 3-րդ մաս)։ Նրանց սպառնում է ցմահ ազատազրկում։

Դատարանը յուրաքանչյուրի համար խափանման միջոցն ընդունել է դռնփակ։

Գործով անցնող առաջին անձը՝ Տաջիկստանի քաղաքացի Դալերջոն Միրզոեւը, դատարանում ընդունել է մեղքը։

Երկրորդը՝ Ռաչաբալիզոդա Սաիդաքրամի Մուրոդալին, Ռուսաստանում գրանցում ունենալու մասին հարցին պատասխանել է, որ գրանցված է, բայց չի հիշում որտեղ։ Նա եւս ընդունել է մեղքը։

Երրորդը՝ Տաջիկստանի քաղաքացի Շամսիդին Ֆարիդունին, պաշտոնապես գրանցված էր որպես բանվոր գործարանում։ Գրանցված է Կրասնոգորսկում։

Վերջին մեղադրյալին՝ Մուհամադսոբիր Ֆայզովին դատարան են հասցրել սայլակով եւ բժշկական խալաթով։ Նա աշխատել է վարսավիր Իվանովոյում, որտեղ էլ գանցված է եղել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լավրովը բողոքի նոտայից հետո զրուցել է Տաջիկստանի ԱԳՆ ղեկավարի հետ
«Crocus City Hall-ում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները դարձել են մեզ մոտ ժամանած օտարերկրյա քաղաքացիների ավելի մանրակրկիտ ստուգումների հիմնական պատճառը...
«Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ
Նախարարների հայտարարության մեջ նշվում է, որ G7-ի երկրները կտրականապես մերժում են ուկրաինական կողմին ահաբեկչության մեջ մեղադրելու՝ ՌԴ իշխանությունների անհիմն փորձերը...
ԱՊՀ երկրների արտգործնախարարները մեկ րոպե լռությամբ հարգել են «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակը
Բացի ռուսներից, այս սարսափելի հանցագործության զոհերի և զոհերի թվում կան Համագործակցության բազմաթիվ երկրների քաղաքացիներ...
«Կրոկուսի» ահաբեկչության մեջ մեղադրվողները նշել են համակարգողի անունը
Հայտնի է ահաբեկչության համակարգողի անունը...
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել «Crocus»-ում հրդեհային անվտանգության խախտումների առնչությամբ
Իրավապահ մարմինները պարզաբանել են, որ գործը կապված է «Crocus City Hall»-ում հրդեհային անվտանգության պահանջների հնարավոր խախտումների հետ․․․
Ռուսաստանում ձերբակալել են «Կրոկուսի» ահաբեկչության գործով 11-րդ ֆիգուրանտին
Ձերբակալվել է 11-րդ ֆիգուրանտը...
Ամենաշատ