News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2023 թվականի հոկտեմբերի 25-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-331-Ն օրենքով կատարված փոփոխությունների արդյունքում, փոփոխվել են հարկային պարտավորությունների դադարման հիմքերը: Մասնավորապես, ի թիվս  դադարման այլ հիմքերի, նախատեսվում է, որ․

անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց մասով հարկային պարտավորությունները դադարում են, եթե երկու միլիոն դրամը չգերազանցող հարկային պարտավորությունների կատարման՝ Հարկային Օրենսգրքով և վճարների վերաբերյալ ՀՀ օրենքներով սահմանված վերջնաժամկետից անցել է 5 տարի,

կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի մասով հարկային պարտավորությունները դադարում են, եթե երկու միլիոն դրամը չգերազանցող հարկային պարտավորությունների կատարման՝ Օրենսգրքով և վճարների վերաբերյալ ՀՀ օրենքներով սահմանված վերջնաժամկետից անցել է 7 տարի:

Կոմիտեն հայտնում է, որ փոփոխություններով պայմանավորված` հարկային մարմնի կողմից կնախաձեռնվի վերոնշյալ հիմքերով հարկային պարտավորությունների դադարեցման գործընթաց:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հին Երեւան»-ի կառուցապատման համար տարածքում օտարման գործընթացը չի ավարտվում. դատական վարույթում 37 հայց կա
«Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի համաձայն՝  օտարվող սեփականության դիմաց սեփականատիրոջը վճարվում է համարժեք փոխհատուցում...
Դոլարի եւ եվրոյի փոխարժեքները մի փոքր աճել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 14-ին, կազմել է…
Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են մասնավոր հատվածի հետ բանկի ծրագրերը և համագործակցության նոր ուղիները
Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետն ընդգծել է ԱԶԲ հետ համագործակցության կարևորությունը և նշել դրա դրական ազդեցությունը երկրում բիզնես մշակույթի...
ՀՀ ֆինանսների նախարարն ու Եգիպտոսի պատվիրակությունն անդրադարձել են համագործակցության հնարավորություններին
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել Եգիպտոսի…
Փորձագետները մեկնաբանել են հայկական դրամի արժեւորումը և դրա ազդեցությունը տնտեսվարող սուբյեկտների վրա
ՀՀ Կենտրոնական բանկը, ըստ նրա, փայլուն է կատարում իր աշխատանքը և նվազեցնում է ռիսկերը, երբ առաջանում...
ՎԶԵԲ-ը Հայաստանին կտրամադրի 236 մլն եվրոյի վարկ «Հյուսիս-Հարավ» նախագծի շրջանակում ճանապարհի կառուցման համար
ՎԶԵԲ-ը Հայաստանին վարկ կտրամադրի ճանապարհի կառուցման համար...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ