News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Թաիլանդի Ազգային ասամբլեայի (խորհրդարանի ստորին պալատ) ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել նույնասեռական ամուսնությունների ճանաչման օրինագծին։ Այս մասին տեղեկացրել է Thairath թերթը։

Այսպիսով, օրինագիծը հետագայում կհանձնվի Թաիլանդի խորհրդարանի վերին պալատին՝ Սենատին։ Այն պետք է ստանա նաեւ թագավոր Մահա Վաչիրալոնգկորնի (Ռամա Х) հավանությունը օրենք դառնալուց առաջ։ Եթե դա տեղի ունենա, ապա Թաիլանդը կդառնա Հարավարեւելյան Ասիայի առաջին երկիրը, որը կօրինականացնի նույնասեռական ամուսնությունները։

Թաիլանդի նախորդ կառավարություններն անցյալում արդեն դիտարկել են նույնասեռական ամուսնությունների իրավաբանական ճանաչման այս կամ այն  ձեւը։ Նման ամուսնությունների օրիկնականացման մասին օրինագիծ ընդունելու վերջին փորձը, որն առաջարկել էր «Շարժում դեպի առաջ» ընդդիմադիր կուսակցությունը, հաջողությամբ չէր պսակվել այլ մրցակցող օրինագծերի եւ մոտեցող խորհրդարանական ընտրությունների պատճառով, որոնք տեղի են ունեցել 2023թ. մայիսին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ