News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 13
Տեսնել լրահոսը

Թաիլանդի խորրդարանի ստորին պալատը ընդունել է օրենք նույնասեռական ամուսնությունների օրինականացման մասին։ Այս մասին տեղեկացրել է Reuters-ը։

Օրենքի օգտին քվեարկել է 400 պատգամավոր 415-ից։

Նոր նորմի համաձայն՝ ամուսնությունը սահմանվում է որպես երկու անձանց, այլ ոչ թե տղամարդու եւ կնոջ (ինչպես նախկինում էր) գործընկերություն։ Նույնասեռական զույգերը կստանան նույն իրավունքները, ինչ եւ հետերոսեքսուալները՝ հարկային արտոնություններ, ամուսնու ժառանգություն եւ երեխաների որդեգրում։

Օրենքն ուժի մեջ է մտնելու սենատի հավանությանն արժանանալուց եւ թագավորի ստորագրությունից 120 օր հետո։

Օրենքի վերջնական ընդունումից հետո Թաիլանդը կդառնա աշխարհի 37-րդ երկիրը, որտեղ թույլատրված են նույնասեռական ամուսնությունները։

Ասիայի բոլոր երկրներից առայժմ նույնասեռական ամուսնություններն օրինականացրել են միայն Նեպալն ու մասամբ ճանաչված Թայվանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ