News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է մայիսի 9-ին պաշտոնական այցով մեկնել ԱՄՆ, հայտնում է IHA-ն։

Գործակալության տվյալներով՝ Թուրքիայի Ազգային հետախուզության վարչության ղեկավար Իբրահիմ Քալինը ուրբաթ օրը կհանդիպի ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի պատվիրակության հետ՝ քննարկելու առաջիկա այցի մանրամասները։

Հանդիպման ընթացքում, ինչպես նշում է գործակալությունը, կքննարկվեն երկկողմ հարաբերությունների, Ուկրաինայի և Գազայի հատվածի հակամարտությունները, Քրդստանի աշխատավորական կուսակցության (Թուրքիայում արգելված) ակտիվիստների դեմ պայքարը, ինչպես նաև նախագահ Էրդողանի այցը ԱՄՆ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ