News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը


Ին նկատմամբ ճնշումներ չկան, չեմ կարող որևէ բան ասել։ Այդ մասին, այսօր՝ մարտի 29-ին, Դատավորների ընդհանուր ժողովից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ հակակոռուպցիոն դատարանի նախագահ Խաչիկ Ղազարյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք լայքի համար դատավորի են աշխատանքից ազատում։

Հարցին, թե գործադիրի կողմից ճնշումներ չկա՞ն, Ղազարյանը պատասխանեց՝ ենթադրությունների դաշտից է։

Անդրադառնալով նրան, որ ԲԴԽ-ն նախագիծ է մշակել, ըստ որի դատավորները պետք է գործի ժամկետների, ելքի մասին զեկուցեն դատարանի նախագահներին, արդյոք դա ճնշում չի, նա ասաց. «Անկախ այդ նախագծից, դատական օրենսգիրքը սահմանել է, որ գործի ողջամիտ ժամկետների նկատմամբ դատարանի նախագահը  ունի որոշակի հսկողություն, եւ եթե խախտումներ արձանագրվեն, ապա կլինեն համապատասխան միջոցներ: Օրինակ, գործեր կան, որ 5 տարի քննվում են»:

Ինչ վերաբերում է նրան, որ չաթի պատճառով 4 դատավորներ հրաժարական են տվել, այսօր էլ Վազգեն Ռշտունին է հրաժարվել ԲԴԽ անդամի թեկնածությունից, Խաչիկ Ղազարյանն ասաց. «Ես պարոն Ռշտունու հայտարարությունն եմ տեսել, չեմ կարող մեկնաբանել: Բացի այդ հայտարարությունից ավել տեղեկատվության չեմ տիրապետում: Դուք հարցեր տվեք այն անձանց, որոնք այդ դիմումները ներկայացրել են: Ճիշտ չի լինի մեկնաբանություն անել, որովհետեւ դա ենթադրությունների դաշտից կլինի»:

Տպել
Ամենաշատ