News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Ակադեմիական քաղաքի նախագիծը ժամանակավրեպ է, քանի որ մենք մեր հանրապետությունում ունենք ավելի լուրջ խնդիրներ եւ ես չեմ տեսնում այն հույժ անհրաժեշտությունը, որ պետք է այդպիսի քաղաք ստեղծվի: Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասել է ԳԱԱ մաթեմատիկական եւ տեխնիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Լենսեր Աղալովյանը:

«Մանավանդ, որ դա պահանջում է մեծ գումարներ, եթե հանրապետությունը ունի այդպիսի գումարներ, դա պետք է տրամադրի մեր պաշտպանական համակարգի ստեղծմանն ու ամրապնդմանը: Ամեն երկիր ձգտում է այդպիսի կենտրոն ունենալ, օրինակ Նովոսիբիրսկում ստեղծեցին այդ հայտնի գիտական կենտրոնը, բայց այդ կենտրոնները ստեղծվել են կոնկրետ պրոբլեմ լուծելու համար, ոչ թե նրա համար, որ լավ կլինի ստեղծվեն: ԽՍՀՄ-ում դրա դասական օրինակն էր ատոմային ռումբի ստեղծումը, ԱՄՆ-ն, որը հետ էր մնում տիեզերագիտության  մեջ, ստեղծեց ՆԱՍԱ-ն: Այսօր մենք ի՞նչն ենք ում հետ միավորում եւ ինչ պրոբլեմ ենք լուծում, չկա այդ պրոբլեմի ձեւակերպումը: Իմ տեսակետից կարեւոր է ձեւակերպել հանրապետության առաջ կանգնած պրեբլեմները՝ օրինակ անօդաչու թռչող սարքերը, քանի որ հետ ենք մնացել այդ ոլորտում եւ այդ խնդիրը լուծել՝ միավորլով տարբեր ուղղություններ»,-ասաց նա:

Բացի նրանից, որ չկա ակադեմիական քաղաքի առջեւ դրված խնդիրները, ակադեմիկոսը նշում է, որ նաեւ պարզ չէ, թե ինչ կարգավիճակով են ինստիտուտները միանալու բուհերին՝ պահպանելու են իրենց անունները եւ այլն:

Լենսեր Աղալովյանը հայտնեց, որ իրենք առաջարկով դիմել են կառավարությանը եւ առաջարկել են լայն թափով համագործակցել բուհերի հետ:

«Օրինակ համատեղ լաբորատորիաներ, այսինքն համագործակցությունը պետք է ավելի գործնական բնույթ ստանա»,- նշել է նա:

Մանրամասները տեսանյութում:

Տպել
Ամենաշատ