News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 17
Տեսնել լրահոսը

Նախագծով առաջարկվում է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահի եւ հանձնաժողովի անդամի հիմնական աշխատավարձի հաշվարկման գործակիցները սահմանել Կենտրոնական ընտրական հանձնաժողովում համապատասխան պաշտոն զբաղեցնող անձանց հիմնական աշխատավարձի հաշվարկման համար սահմանված գործակիցների չափերին համապատասխան: Ներկայացնելով ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ` ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանը:

Հարցը քննարկվել է Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` ապրիլի 2-ի նիստում:

«Ելնելով «Վարձատրության մասին» օրենքով սահմանված սկզբունքներից` այն է, որ վարձատրության քաղաքականությունը պետք է լինի խարսխված արդարության, համադրելի գործակիցների եւ պատասխանատվության ու պարտականություններին համաչափ, Կառավարությունն առաջարկում է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահի եւ անդամի գործակիցները նույնպես վերանայել եւ համամասնորեն բարձրացնել»,- նշել է Վաչե Քալաշյանը:

Հիմնական զեկուցողը պատասխանել է պատգամավորների հարցերին` անդրադառնալով Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահի եւ անդամի պարտականություններին ու լիազորություններին, Անկախ պետական մարմինների վարձատրության գործակիցներին, վարձատրության քաղաքականության միասնականությանը:

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հետաքրքրվել է` ինչպիսի՞ն է Անկախ մարմինների վարձատրության սկզբունքը, ո՞ր կոլեգիալ մարմինն է ամենաբարձրը վարձատրվում, եւ արդյո՞ք կան վարձատրության անհամապատասխանություններ գործող մարմիններում: «Մենք ունենք 6 անկախ պետական մարմին, որոնցից վարձատրության ամենաբարձր գործակիցը ԲԴԽ նախագահինն ու անդամինն է»,- պատասխանել է Վաչե Քալաշյանը:

«Պետք է հարգվի Սահմանադրական կարգավիճակը, ինչից ելնելով էլ` պետք է կատարվի ներկայացված փոփոխությունը»,- նշել է Վլադիմիր Վարդանյանը` հավելելով, որ Անկախ մարմինների գործառույթների մեջ չպետք է լինի հսկայական անջրպետ:

Եզրափակիչ ելույթում հիմնական զեկուցողը նշել է, որ հետագա մասնագիտական քննարկումներում վարձատրության բարեփոխումների շրջանակում անհրաժեշտ է անդրադառնալ վիճահարույց խզվածքներին եւ հաղթահարել որոշակի աղավաղումները: «Կառավարության կողմից հաստատված բարեփոխումների ռազմավարությամբ դա նույնպես նախատեսված է եւ մինչեւ 2026 թվականը մենք հանձնառություն ունենք իրականացնելու այդ բարեփոխումը»,- ասել է Վաչե Քալաշյանը:

Նախագիծը ստացել է դրական  եզրակացություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ucom ընկերությունը շնորհավորում է բոլորին Հեռահաղորդակցության օրվա կապակցությամբ
Այս գործակալությունը ստեղծվել է այն գիտակցությամբ, որ ժամանակակից հեռահաղորդակցության տեխնոլոգիաները նպաստում են ՄԱԿ-ի գլոբալ նպատակների իրականացմանը...
Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում (ֆոտո)
Մինչև հուլիսի 31-ը ներառյալ Unity 9000 մարզային փաթեթին բաժանորդագրվելու դեպքում փաթեթից կօգտվեն ամսական 8000 դրամով...
YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը
Փաթեթի ամսական վճարը կազմում է 4000 դրամ։ Այն նաև ներառում է 30 ԳԲ ինտերնետ, 1000 րոպե դեպի ՀՀ բոլոր ցանցեր, ԱՄՆ, Կանադա, ՌԴ Beeline և Tele2...
Կարող են հայտնվել հեռարձակողներ, որոնց թիկունքում կկանգնեն այլ երկրների շահեր պաշտպանողները. Տիգրան Հակոբյան
Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը կանխատեսում է, որ հաջորդ...
3-րդ տարին շարունակ ատելության խոսքն ու եթերում բացասական բովանդակությունն էականորեն պակասել է. Տիգրան Հակոբյան
Շարունակում ենք բախվել ատելության խոսքի հետ, ապատեղեկատվության հետ...
ՀՌՀ վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները գործել են ազատ, առանց իշխանությունների միջամտության. Տիգրան Հակոբյան
Սա ընդհանուր գնահատականն է, որն ամենևին չի նշանակում, որ այս ոլորտում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ