News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 21
Տեսնել լրահոսը

IDBank-ն ու Idram-ն ամփոփում են  «Մի դրամի ուժը» նախաձեռնության մարտ ամսվա ծրագիրը, որի շահառուն, ինչպես նախապես հայտարարվել էր, «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական հասարակական կազմակերպությունն է։ Կուտակված 4․017․648 դրամը հասարակական կազմակերպությունն ուղղելու է Հայաստանի անտառային ֆոնդի ավելացմանն ու կենսաբազմազանության պահպանման ծրագրերին։

Ընկերություններից տեղեկացնում են, որ «Մի դրամի ուժը» նախաձեռնության ապրիլ ամսվա շահառուն  «4090»  հիմնադրամն է։ Իդրամի և IDBank-ի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը նշում է․ «Ստեղծված լինելով Արցախյան 44-օրյա պատերազմից հետո՝ հիմնադրամը աջակցում է հայրենիքի պաշտպաններին՝ կրթավճարների փոխհատուցման, կրթական ծրագրերի իրականացման, հմտությունների բարձրացման և վերապատրաստումների իրականացման միջոցով խթանելով նրանց հայրենիքում ապրելու և արարելու ձգտումը։ Քանի որ կրթությունը կարևորող և մասնագիտական տեսանկյունից կայացած երիտասարդները մեր հասարակության հիմքն են, այս ամիս որոշեցինք, որ ապրիլ ամսվա շահառուն կլինի հենց 4090 հիմնադրամը»։

Հիմնադրամի գործադիր տնօրեն Իրինա Փահլևանյանն ասում է․ «Մեր հիմնադրամի լավ բարեկամ IDBank-ի ու Idram-ի «Մի դրամի ուժը» ծրագրի շրջանակում տրամադրված գումարն ուղղվելու է քառօրյա և 44-օրյա պատերազմների մասնակից ուսանողների կրթավճարի տրամադրմանը, որը հնարավորություն է տալու շուրջ հարյուր երիտասարդի փոխել կյանքի որակը կրթության միջոցով: Մեզ համար մեծ պատիվ է 2-րդ անգամ լինել «Մի դրամի ուժի» շահառու, քանի որ վստահությունը մեր հիմնադրամի անկյունաքարերից մեկն է: Խորհրդանշական է նաև, որ այս անգամ մենք դառնում ենք ապրիլ ամսվա շահառու, քանի որ մեր ուսանողներից մի քանիսը հանդիսանում են հենց 2016 ապրիլյան պատերազմի մասնակից նաև և իրենց համար սա խրախուսման շատ լավ առիթ է:

Ուրախալի է, որ «Մի դրամի ուժ»-ը կարևորում է կրթությունը և գնահատում պատերազմի մասնակցի սխրանքը», - հավելում է «4090 Բարեգործական» հիմնադրամի գործադիր տնօրեն, Իրինա Փահլևանյանը:

Դուք ևս կարող եք դառնալ բարի կամքի դեսպան․ այդ նպատակով պարզապես կատարեք Ձեր բոլոր վճարումները Idram&IDBank հավելվածով, IDBanking.am առցանց հարթակով, Իդրամի և Բանկի տերմինալներով, և Ձեր յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ դրամ կտրամադրեն կարևորագույն նշանակություն ունեցող ծրագրերի և նախաձեռնությունների իրագործմանը։ Ի դեպ՝ Իդրամով վճարել կարող եք ավելի քան 20․000 վաճառակետերում՝ ակնթարթային կերպով կատարելով Ձեր ֆինանսական գործարքները։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են «Բոհեմ» թատրոնի ենթակառուցվածքները
Թատրոնի սանհանգույցների վերանորոգումն իրականացվել է հայկական ոճով, օգտագործվել են հայկական քարեր...
Շրջանառության մեջ է դրվում ՀՀ նոր՝ Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամ
Մանկուց մեծ հետաքրքրություն է ունեցել արվեստի հանդեպ: Պրոֆեսիոնալ ստեղծագործական ուղին սկսել է 1940-ական թվականներին: Համընդհանուր...
Արմսվիսբանկը ներգրավել է 10 մլն ԱՄՆ դոլարի վարկ ՎԶԵԲ-ից՝ ՓՄՁ-ների մրցունակությանն ու «կանաչ անցման» աջակցելու նպատակով
Բանկի այս ծրագրերի ներքո ֆինանսավորումը  հասանելի է նաև  մայրաքաղաքից դուրս` շրջաններում՝ ավելի երկարաժամկետ ֆինանսավորում առաջարկելու և նոր հաճախորդներ ներգրավելու միջոցով:...
Ամիօ Բանկը թողարկել է դրամային պարտատոմսեր
Հրապարակային առաջարկի միջոցով տեղաբաշխումը իրականացվելու է 2024 թվականի մայիսի 15-ից մինչև 2024 թվականի օգոստոսի 14-ը ներառյալ...
Կոնվերս Բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքները (ֆոտո)
Բարձր ենք գնահատում ՎԶԵԲ հետ համագործակցությունը: Կարող ենք փաստել, որ միջոցառմանը մասնակցությունը շատ արդյունավետ էր Բանկի համար...
Ամիօ բանկը ԿՍՊ ծրագրի շրջանակներում ստորագրել է հուշագիր ԿԳՄՍ նախարարության հետ (ֆոտո)
Մեր այս առաջին փոքրիկ քայլն այն բանի ապացույցն է, թե որքան ենք մենք հավատում Հայաստանի ապագային...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ