News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը


Վրաստանի խորհրդարանի այսօրվա նիստն սկսվել է բախմամբ, տեղեկացրել է Վրացական Առաջին ալիքը։

«Մոկալակեեբի» կուսակցության պատգամավոր Ալեկո Էլիսաշվիլին նիստում մեկնաբանել է «Վրացական երազանքի» այսօրվա հայտարարությունը, որի համաձայն՝ «Վրացական երազանքը» օրենսդրական նախաձեռնություն է ներկայացնելու օտարերկրյա ֆինանսավորման թափանցիկության վերաբերյալ։

«Այդ օրենքի վերադարձը վիրավորանք է բոլորիս համար։ Այդ օրենքը ռուսական է»,- ասել է Էլիսաշվիլին։

Էլիսաշվիլու հայտարարությունն առաջացրել է խորհրդարանի մեծամասնության դժգոհությունը, ինչը վերաճել է դիմակայության։

Խորհրդարանի նախագահը պատգամավորներին կոչ է արել չօգտագործել «ռուսական օրենք» կապակցությունը։

«Դա հակառուսական քարոզչություն է, որը հիմա դուք վարում եք։ Ես թույլ չեմ տա հակավրացական քարոզչություն վարել։ Ես կանջատեմ յուրաքանչյուրի միկրոֆոնը, ով մեկ անգամ եւս կօգտագործի «ռուսական օրենք» տերմինը։ Վերջ տվեք հակավրացական քարոզչությանը։ Մի խաբեք վրացի ժողովրդին։ Անցած տարի հաջողեցրիք, այս տարի չի ստացվի»,- ասել է Պապուաշվիլին։

Շալվա Պապուաշվիլին դուրս է հրավիրել Ալեկո Էլիսաշվիլուն դահլիճից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրաստանի արդարադատության նախարարը չի բացառել, որ Բիձինա Իվանիշվիլին կարող է առաջադրվել երկրի նախագահի պաշտոնում
Սա առաջին անգամ է, երբ իշխող կուսակցության ներկայացուցիչներն Իվանիշվիլիի հնարավոր նոր դերի մասին ենթադրություն են անում...
Վրաստանում հետաքննում են Բիձինա Իվանիշվիլիի դեմ մահափորձը. պատվիրատուների ինքնությունը բացահայտվել է
Պետական ​​անվտանգության ծառայությունը նշել է, որ հասարակության լայն հետաքրքրությունից ելնելով ...
Կոբախիձեն ապարդյուն է անվանել «օտարերկրյա գործակալների» օրենքը բողոքարկելու` նախագահի փորձը
Կոբախիձեն, մեկնաբանելով Զուրաբիշվիլիի հայցը Սահմանադրական դատարանում, ասել է, որ «անհնար է պարզապես ասել, որ թափանցիկությունը վատ է»...
«Ընտրիր Եվրոպան». Վրաստանի նախագահը մասնակցել է նոր քաղաքական շարժման շնորհանդեսին
Շարժմանը միանում է նաև նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին. «Եկեք ընտրենք Եվրոպան, կարծում եմ՝ մենք վաղուց արդեն ընտրել ենք Եվրոպան...
Վրաստանի նախագահն իշխանություններին մեղադրել է անխոհեմ եւ թշնամական քաղաքականության մեջ
Զուրաբիշվիլին մեղադրել է իշխանություններին...
Վիզային սահմանափակումների սահմանումը չի փոխում մեր վերաբերմունքը հայրենիքի նկատմամբ, չի փոխում մեր որոշումը. Կալաձե
Պատժամիջոցների մասին խոսելը ծիծաղելի է...
Ամենաշատ