News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ: Այս մասին ապրիլի 3-ին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Պատասխանելով հարցին, թե ՀԱՊԿ անդամներից մեկը հայտարարում է անդամակցության սառեցման մասին, ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ կազմակերպության կանոնադրության խախտումը, մասնավորապես՝ ՆԱՏՕ-ի առաքելության տեղակայումը, Զախարովան ասել է. «ՀԱՊԿ երկրներից ես գիտեմ միայն մեկ անդամի, ոը մեկ ասում է՝ ՀԱՊԿ-ն է իր երկրից դուրս գալիս, հետո թե՝ ինքն է դուրս գալիս ՀԱՊԿ-ից, մեկ համարվում է մասնակից, մեկ սառեցնում է, տարբեր բանավոր էկվիլիբրիստիկա: Մենք դա լսում ենք միայն Երևանի իշխանություններից»։

Հենվելով փաստաթղթերի վրա Զախարովան հիշեցրել է, որ Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ և կապված է նորմատիվային պարտավորությունների շրջանակով, այդ թվում՝ Հավաքական անվտանգության պայմանագրի, կանոնադրության և այլ փաստաթղթերի։

 «Ուզում եմ նաև հիշեցնել, որ, ի թիվս այլ բաների, ՀԱՊԿ կանոնադրությունը, ինչպես նաև 2011 թվականին ղեկավարների կողմից ստորագրված համապատասխան արձանագրությունը նախատեսում է, որ ՀԱՊԿ անդամ պետությունը կարող է որոշում կայացնել իր տարածքում երրորդ երկրների զորքեր կամ արտաքին ենթակառուցվածքային օբյեկտներ տեղակայելու մասին միայն հրատապ խորհրդակցություններից կամ համակարգումից հետո, այլ կերպ ասած՝ ՀԱՊԿ անդամ մյուս երկրների հետ։

Ինչ վերաբերում է պարտավորությունների խախտման դեպքում պետության համար հնարավոր հետեւանքներին, ապա դրանք եւս հստակ արձանագրված են։ Կարելի է խոսել ՀԱՊԿ-ի որոշմամբ նման պետության մասնակցության կասեցման մասին ՀԱՊԿ մարմինների գործունեությանը, և կարող է լինել նաեւ հեռացում։ «Ես հիմա խոսում եմ փաստաթղթերում գրվածի մասին»,- բացատրել է Զախարովան։

Հիշեցնենք, որ Հայաստանում տեղակայված չէ ՆԱՏՕ-ի առաքելություն, այլ ԵՄ դիտորդական առաքելություն՝ 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայից հետո Ադրբեջանի հետ սահմանին տիրող իրավիճակին հետեւելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկ շաբաթ է՝ հայկական կողմը խոչընդոտում է դեպի ՌԴ գյուղմթերքի արտահանումը, ՍԱՏՄ-ից պահանջելու եմ պարզաբանում.պատգամավոր
Մի խումբ արտահանողներ ահազանգում են, որ արդեն մեկ շաբաթ է՝ հայկական...
«Հրապարակ». Քաղաքական որոշում՝ տնտեսական ոլորտում
Երեկ ՀՀ ՍԱՏՄ-ն արձագանքեց այդ գրությանը` ասելով, որ «վերահսկողական միջոցառումներ է սկսել»: Բայց մեր...
ՍԱՏՄ–ի արձագանքը՝ Ռուսաստանի կողմից հայկական որոշ ընկերությունների մթերքների արգելքի մասին
Ստեղծված իրավիճակի կապակցությամբ սկսվել են բանակցություններ երկու կառույցների մասնագետների մասնակցությամբ: Առկա է պայմանավորվածություն…
Հայաստանի սխալ «շրջադարձը» «դեպի Արևմուտք». The National Interest
Հայաստանի հեղափոխական իշխանությունը, ըստ երեւույթին, Ռուսաստանից «շրջվում» է դեպի Արևմուտք՝ գնալով...
Ռուսաստանը դադարեցնում է մի շարք ընկերությունների բուսական ծագման մթերքների արտահանման հնարավորությունը. Պիպոյան
Մինչդեռ, քչերին է հետաքրքրում, որ սահմանափակվել է միայն մի քանի ընկերության հնարավորությունը՝ հիմնավորմամբ…
«Փաստ». Իշխանություններն սկսելու են Ռուսաստանին սիրաշահե՞լ
Թրամփը նաև խոստացել է հաշտեցնել Զելենսկիին ու Պուտինին և կարգավորել այդ հարցը: Սա, իհարկե, կարևոր...
Ամենաշատ