News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 06
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պետք է հասկանա, որ իր երկիրը բավարար չի լինի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններ վարելու համար։ Այս մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է հարցազրույցում, փոխանցում է РБК-Украина-ն։

«Թուրքիան մեզ օգնեց բանտարկյալների հարցում։ Դա փաստ է։ Նրանք ցանկանում են միջնորդ լինել։ Բայց նախագահ Էրդողանը պետք է իմանա, որ միայն Թուրքիան որպես միջնորդ մեզ բավարար չէ։ Մեզ համար ավելի լավ է խաղաղության գագաթնաժողովի ձևաչափը։ Չեմ կարծում, որ Թուրքիան միայնակ կկարողանա ճնշել Պուտինի քաղաքականությունը»,- ասել է Զելենսկին։

Նրա խոսքով, Թուրքիան կլինի այն երկրների ցանկում, որոնք կարող են միջնորդական առաքելություն իրականացնել։

«Այն ձևաչափը, որը մենք այսօր ծրագրում ենք ըստ բանաձևի, շատ բարդ է, քանի որ մենք պետք է համախմբենք շատ տարբեր երկրներ։ Հավաքել բոլորին, գտնել ձևաչափ, ինչպես առաջ գնալ, համաձայնեցնել դա: Սա այն երկիրն է, որը, կարծում եմ, կարող է գոնե փորձել ստիպել Ռուսաստանին խաղաղության գնալ»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ