News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

ՀԱՊԿ-ն ասում է, որ ՀՀ սահմանները չի ճանաչում և իր պատասխանատվության գոտին այստեղ՝  Հարավային Կովկասում հստակ չէ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 6-ին, Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը եւ նշեց, որ ամեն ինչ շատ ավելի վատ է։

Ըստ նախարարի այստեղ նույնիսկ զավեշտ կա. «Այստեղ տեսական զավեշտ կա․ եթե ոչ ՀԱՊԿ անդամ պետությունը հարձակվի ՀԱՊԿ անդամ պետության վրա և պարտադրի ճանաչել ինչ-որ սահմաններ, ՀԱՊԿ-ը կարող է ընդունել այդ սահմանները»։

Հարցին, թե արդյոք դա չի նշանակում, որ եթե դելիմտացիա արված չէ, ապա նշանակումա է, որ պետական սահմաններ չկան, Միրզոյանն ասաց, որ դա այդպես չէ, ՀՀ-ն եւ Ադրբեջանը ունեն պետական սահմանը եւ այդ սահմանը ճանաչել են դեռեւս 1991 թվականին եւ պայմանավորվել են, որ ԽՍՀՄ պետությունների սահմանները ճանաչում են որպես նորանկախ պետությունների սահմաններ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ