News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

Խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցություններում մենք մի շարք փոխադարձ համաձայնությունների արդեն եկել ենք, ցավոք սրտի, մենեք երկու հիմնական հարց կա, որտեղ կողմերի պատկերացումները դեռ հեռու են միմյանցից: Այս մասին այսօր՝ ապրիլի 6-ին, Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ խոսելով խաղաղության պայմանագրի մասին:

«Մենք իրոք պատմական հնարավորություն ունենք Հարավային Կովկասում երկարատեւ խաղաղություն հաստատելու: ՀՀ-ն հավատարիմ է խաղաղության օրակարգին եւ բանակցություններում կառուցողական է մոտենում բոլոր հարցերին:  Խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցություններում մենք մի շարք փոխադարձ համաձայնությունների արդեն եկել ենք, ցավոք սրտի, մենք երկու հիմնական հարց կա, որտեղ կողմերի պատկերացումները դեռ հեռու են միմյանցից: Առաջինը վերաբերում է տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչմանը եւ հետագա սահմանազատման գործընթացին: Մենք մի քանի անգամ, ամենաբարձր մակարդակով պայմանավորվել ենք, առնվազն 3-4 անգամ եղել են հանդիպումները, որտեղ կողմերը վերահաստատել են միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը Ալմաթիի հռչակագրով եւ պայմանավորվել են, որ սահմազատման գործընթացը տեղի է ունենալու այս հռչակագրի հիման վրա: Այո, կողմերը մի քանի անգամ պայմանվորվել են, պետքարտուղարը Բլինքենի  հեռախոսազրույցի հետ կապված եւս կար Ադրբեջանի հավատարմությունը այդ հռչակագրին, եւ ինձ համար եւս տարօրինակ է, որ երբ մենք խաղաղության պայմանագրում փորձում ենք այս հռչակագրին հղում անել, տեսնում ենք Ադրբեջանի դժկամությունը:  Հուսամ կկարողանանք առաջիկայում ավելի ամուր փոխըմբռնում ձեռք բերել այս հարցում: Երկրորդ առանցքային կետը ենթակառուցվածքների ապաշրջափակումն է»,- ասել է նա:

 Անդրադառնալով սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքներին, Միրզոյանն ասաց, որ սա առանձին գործընթաց է, աշխատանքային հանդիպումներ են տեղի ունեցել եւ հիմա նրանց քննարկման սեղանին մի քանի տարբերակներ կան, գուցե առաջիկայում եւս առաջընթաց գրանցվի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ