News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

Պակիստանի հարավարևմուտքում ականապատ մոտոցիկլետի պայթյունի հետևանքով երկու մարդ է զոհվել, հինգը վիրավորվել, հայտնում է AP-ն՝ վկայակոչելով ոստիկանությանը։

Պայթյունը որոտացել է Խուզդարում, որը գտնվում է նահանգի  մայրաքաղաք Քվետան  հարևան Սինդ նահանգի Կարաչի նավահանգստային քաղաքի հետ կապող գլխավոր մայրուղու վրա։

Առայժմ ոչ ոք կատարվածի պատասխանատվությունը չի ստանձնել։

Տեղի փոխոստիկանապետ Մուհամմադ Արիֆ Զարկոնը հայտնել է, որ վիրավորների թվում կան մի կին և երկու ոստիկան։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ