News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Երևանում ծառերի հատման հետ կապված բողոքի ակցիայից հետո որևէ գիտնական կարծիք, հակափաստարկ Երևանի քաղաքապետարան չի ներկայացրել։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 8-ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ հիշեցրեց, որ անցած շաբաթ էկոակտիվիստների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ ժամանակավորապես կդադարեցվի ծառերի փոխարինման ծրագիրը՝ ակնկալելով, որ գիտական շրջանակներից կստանան հիմնավոր որևէ փաստաթուղթ, որը նվազագույնը հարցականի տակ կդներ նախորդ 20-ից ավելի գիտնականների ընդունած փաստաթուղթը։ Վերջինս հետաքրքրվեց՝ որևէ նորություն կա՞ դրա հետ կապված։

Բեգոյանը պատասխանեց՝ դեռևս որևէ մեկը գիտական հանրության կամ գիտնականների կողմից որևէ հակափաստարկ մինչ այս պահը չի ներկայացրել․ «Ազգային ակադեմիայում նախաձեռնվել էր քննարկում, որտեղ հիմնական միտքը Երևանից թեղիների հեռացման անհրաժեշտությունն էր: Կար դժգոհություն, քանի որ որոշակի Կենսաբազմաբազնության ինստիտուտն էր ուզում ներգրավված լինել նաև էկոնոսֆերան, ես խոստացել եմ, որ նրանից էլ ներկայացուցիչներ կներգրավվեն։ ԳԱԱ-ն ասում էր, որ որևէ ինստիտուտ մինչ այս պահը չի հետազոտել, շատ վատ է, որ մինչև այս պահը չեն հետազոտել, որովհետև խնդիրը 2000 թ.-ից կախված է Երևանի գլխին ու պրոբլեմներ է առաջացնում։ Եթե որևէ մեկը ցանկություն կունենա ավելի մանրակրկիտ հետազոտելու, այդ գերատեսչության խնդիրը կլինի, բայց հիմնական մեխը նա էր, որ, այո, թեղիները սպառել են իրենց ու Երևանի կլիմային այդքան էլ հարմար ծառատեսակներ չեն։ Թեղիները Երևան են բերվել՝ հեշտ և արագ լուծում տալու համար, որ պետք է դրանք փոխարինվեն հետագա տարիների ընթացքում։ Թեղիների փոխարինումը կտևի 10-20 տարի՝ հաշվի առնելով դրանց մեծ քանակությունը Երևանում»։

Քաղաքապետնն էլ հանձնարարեց գիտնականների որոշումը նորից հրապարակել, և եթե կլինեն հակափաստարկներ, գիտական դեբատ, ապա ևս մեկ շրջափուլ հարցը քննարկվի․  «Որպեսզի խոսակցությունը չլինի սիրողական մակարդակի, պետք է լինի մյուս կողմի գիտական պնդումը: Եթե մյուս կողմը գիտական մոտեցում չունի, ուրեմն էմոցիոնալ և սիրողական մակարդակի խոսակցություններ են: Այն ծառերը, որոնք փոխարինվում են, իսկապես կորցրել են ֆունկցիոնալությունը։ Ժամանակին մեր ընդդիմախոսները խոսում էին, որ բոլոր թեղիները պետք է հեռացվեն քաղաքից ժամանակի ընթացքում, ևս մեկ անգամ ուզում եմ շեշտել՝ եթե կա գիտական մեկ այլ տեսակետ, մենք պատրաստ ենք դա լսել, եթե չկա, քաղաքից ժամանակ չպետք է խլել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ