News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը Ադրբեջանի Ժողովրդական ճակատ ընդդիմադիր կուսակցության (ԱԺՃԿ) 20-ամյա ակտիվիստ Էլբաի Քերիմլինն դատապարտել է 6 տարվա ազատազրկման թմրանյութերի խոշոր չափի ապօրինի շրջանառության գործով (Ադրբեջանի Քր. օր. 234.4.3 հոդված)։ Այս մասին գրել են «Кавказский узел»-ը եւ Turan-ը։

Քերիմլիի փաստաբան Նեմաթ Քերիմլիի խոսքով՝ նրա պաշտպանյալը դատապարտվել է տղային ձերբակալած ոստիկանների ցուցմունքների հիման վրա։ Դատապարտյալը, ինչպես նշում է նրա պաշտպանը, խոստովանական ցուցմունքներ է տվել ուժայինների ճնշման տակ։

Դատարանը չի բավարարել պաշտպանության միջնորդությունը, որպեսզի ոստիկանությունը ներկայացնի տեղեկության աղբյուրը եւ հասկանա, թե ինչու քննությունը չի պարզել թմրանյութերի պոտենցիալ մատակարարներին եւ Քերիմլիի հաճախորդներին, նշել է «Кавказский узел»-ը։

Էլբաի Քերիմլին դատարանում խոստովանել է՝ հայտնելով, որ իրեն ձերբակալել են քաղաքական դրդապատճառներով, այն բանի համար, որ 2023թ. օգոստոսին գրել է «Ստալին» բառը Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւի հուշարձանին։

Ակտիվիստին բռնել են 2023թ. օգոստոսին, իսկ հոկտեմբերին ձերբակալել։ Դեկտեմբերին Քերիմլին հացադուլ է հայտարարել  անօրինական հետապնդման պատճառով։

2024թ. ապրիլի սկզբին Բաքվի դատարանը 5 տարվա ազատազրկման է դատապարտել ԱԺՃԿ եւս մեկ ակտիվիստի՝ Էլհան Ալիեւին, խարդախության (Քր. օր. 178.3.2 հոդված) եւ կեղծ փաստաթղթեր օգտագործելու (320.1 եւ 320.2) հոդվածներ գործով։

Ներկայում ԱԺՃԿ 11 ակտիվիստներ ձերբակալված են տարբեր մեղադրանքներով։ Նրանք բոլորը պնդում են, որ իրենց հետապնդում են քաղաքական դրդապատճառներով, մասնավորապես՝ ցույցերին մասնակցելու եւ  ադրբեջանական իշխանություններին սոցցանցերում քննադատելու համար։

Ապրիլի 3-ին ԱԺՃԿ-ն դատապարտել է Ադրբեջանի իշխանություններին վարչակարգի քննադատողների բռաճնշումների համար եւ միջազգային հանրությանը կոչ է արել հասցեական պատժամիջոցներ մտցնել ադրբեջանցի պաշտոնյաների եւ ուժայինների հանդեպ, որոնք հանցակցից են քաղաքականացված ձերբակալություններին։

Երկրի ՆԳՆ-ն իր հերթին հայտարարել է, որ քաղաքական ակտիվիստներին բռնում են «կոնկրետ փաստերի հիման» վրա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանում զայրացած են եվրոպական կառույցի կտտանքների վերաբերյալ հաշվետվության հրապարակումից
Ադրբեջանում զայրացած եւ վիրավորված են եվրոպական կառույցի հրապարակումից...
Պետդեպարտամենտը՝ առանց Ադրբեջանում քաղբանտարկյալների ազատ արձակման Բաքվի հետ շփումները շարունակելու մասին
Սա երկար գործընթաց է...
Ադրբեջանի խորհրդարանը նախագահին առաջարկել է արտահերթ ընտրություններ նշանակել
Խորհրդարանը դիմել է նախագահին...
Ադրբեջանի խորհրդարանը հունիսի 21-ին կհայտարարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին
Ըստ ամենայնի, նրանք նախաձեռնելու են խորհրդարանի ինքնալուծարումը...
ՄԻԵԴ-ը Ադրբեջանում մի շարք ԶԼՄ-ների արգելափակումը Մարդու իրավունքների պաշտպանության կոնվենցիայի խախտում է ճանաչել
ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Ադրբեջանի կառավարությանը յուրաքանչյուր դիմողի 6000 եվրո փոխհատուցում վճարել։
Մեթյու Միլլեր. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Ադրբեջանում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ձերբակալություններով
Մենք խորապես մտահոգված ենք Ադրբեջանում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ