News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը


Այն, որ Թուրքիան ու Ադրբեջանը դեռ չեն գրավել Սյունիքը, դա միմիայն Իրանի դիրքորոշման պատճառով է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը:

«Դրա մասին մի քանի ամիս առաջ ուղղակիորեն  հայտարարեց Թուրքիայի նախագահը՝ ասելով, որ Իրանը թույլ չի տալիս, որ մենք այդ ճանապարհը բացենք: Այսինքն Սյունիքի անվտանգության երաշխավորը միմիայն Իրանն է»,-ասաց նա:

Հարցին՝ հանրությունը կարո՞ղ է ճնշում գործադրել իշխանության վրա եւ հասնել նրան, որ այդ տարածքները չհանձնվեն Ադրբեջանին, Ստեփան Դանիելյանը պատասխանեց. «Ինձ համար անհասկանալի է, երբ խոսում են հանրության մասին: Հանրությունը ոչինչ չի կարող անել: Այլ հարց է, որ կան քաղաքական ուժեր, քաղաքական կենտրոններ, որոնք կարող են օրակարգ ձեւավորել, հանրությանը ոտքի հանել եւ ինչ-որ պրոցեսներ լինեն: Ես դեռեւս դա չեմ տեսնում»:

Տպել
Ամենաշատ