News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը


2016-ին ՀՀԿ-ականները եւ ՀՅԴ-ականներն իրար հետ ԱԺ-ում քվեարկելով որոշել են անկլավները դուրս թողնել Հայաստաին վարչատարածքային տարածքից: Այս մասին, այսօր՝ ապրիլի 9-ին, ԱԺ-ում  հայտարարությունների ժամին ասաց  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:

«Դրանից հետո գալիս ասում են՝ ով էդ տարածքները տվել ա, դավաճան ա, հողատու ա: Գնում են էնտեղ, ասում են՝ դա անվտանգային գոտի է, բա որ էդ տարածքները տան, կգան բարձունքներին կնստեն, Լոռին կդառնա սահմանամերձ, չգիտես ոնց: Ամբողջը անհեթեթություն է: Սա մոտավորապես նույն սցենարն է, ինչ ԼՂ-ի դեպքում էր, էն որ ԼՂ-ն վաղուց արդեն հանձնել էին բոլոր հնարավոր ձեւերով  ու մեր հանրությանն էլ սուտ, կեղծ թեզերով կերակրում էին հակառակի մասին, որ հետո գան ասեն՝ ով նման բան անի, հողատու է, դավաճան է:

Լրիվ նույն սցենարի հետ գործ ունենք: Եվ էլի գալիս ենք մի վիճակի, երբ մի խումբ ամեն ինչ անում է Հայաստանին լայնամասշտաբ ռազմական գործողությունների մեջ ներքաշելու համար: Ո՞ւմ շահը սպասարկելու համար, երեւի թե այստեղ լրացուցիչ տեղեկություններ տալու կարիք չկա, ամեն ինիչ պարզ է:

Վերջին շրջնում ամենատարածված կեղծ լուրը կապված է այս տարածքների հետ, որոնք գտնվում են ՀՀ սուվերեն տարածքից դուրս: Ցավալի է, որ այս կեղծ լուրերին միացել է Մայր Աթոտռը, որը այսօր հայտարարություն է տարածել առ այն, որ ՀՀ իշխանությունները պատրաստվում են հող հանձնել; Սա եւս մեկ անգամ ամբողջությամբ անհեթեթություն է, կեղծ տեղեկատվություն է, իսկ կեղծ տեղեկություն տարածելու համար կարծում եմ՝ մի օր ժողովուրդը ձեզ կների, մնում է՝ Աստված ների»,-ասաց նա:

 

Տպել
Ամենաշատ