News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 11
Տեսնել լրահոսը

Տևական ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը քննարկում է եվրոպական որևէ կուսակցության ընտանիքի անդամ դառնալու հարցը։ Մամուլը գրում է, որ իշխանականները մեծ ցանկություն են ունեցել անդամակցել եվրոպական ամենամեծ ընտանիքին՝ ԵԺԿ-ին, որին անդամակցում են ՀՀԿ-ն եւ «Ժառանգությունը», սակայն նրանց այնտեղ չեն ընդունել: «Մենք ոչ մի կուսակցության չենք դիմել, որ այնտեղ էլ չընդունեն մեզ»,–NEWS.am–ին փոխանցեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

Պատգամավորը նաև վստահեցրեց, որ այս պահին էլ հարցը շարունակում է իրենց օրակարգում մնալ ու քննարկվել ներկուսակցական նիստերի ժամանակ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ