Ապրիլի 11-ին հանրապետության մարզերի մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրեւներ, հնարավոր է ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ հարավարեւելյան քամին կուժգնանա՝ 16-20 մ/վրկ։ Ինչպես տեղեկացրել են NEWS.am-ին «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում են անձրեւներ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +10+12, վաղը ցերեկը՝ +14+16։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +9+13,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +7+10,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝+8+10, ցերեկը՝ +12+14,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +6+9,
Լոռիում գիշերը՝ +4+9, ցերեկը՝ +8+11,
Տավուշում գիշերը՝ +9+12, ցերեկը՝ +10+14,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +8+10,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +7+9, ցերեկը՝ +12+16,
Արարատում գիշերը՝ +11+13, ցերեկը՝ +16+18,
Արմավիրում գիշերը՝ +10+12, ցերեկը՝ +16+18,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +3+5, ցերեկը՝ +6+9,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +15+17,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +10+12, ցերեկը՝ +12+14,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +3+5, ցերեկը՝ +6+9։