News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը


Հայաստանի եւ Վրաստանի կառավարությունները պայմանավորվել են սկսել սահմանազատման աշխատանքները։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ապրիլի 11-ին ասել է փոխարտգորնախարար Վահան Կոստանյանը։

Նա նշել է, որ գործընթացը, որն ընթանում է ավելի քան 30 տարի, պետք է ավարտվի, դրա վերսկսման պատրաստակամություն են հայտնել երկու կողմերը։ Կոստանյանը տեղեկացրել է, որ երկրներն աշխուժացրել են սահմանազատման հանձնաժողովների կազմերը։ «Նիստեր առայժմ տեղի չեն ունեցել, երկրները տնային աշխատանք են կատարում։ Հուսով ենք, որ այն շուտ կիրականացվի»,- ավելացրել է փոխնախարարը։

Նա նշել է, որ հարեւանների հետ սահմանազատման տրամաբանությունը ենթադրում է սահմանային գծի վերականգնում Ալմաթիի 1991թ. հռչակագրի համաձայն։

Կոստանյանն ընդգծել է, որ Երեւանը եւ Թբիլիսին քննարկումներ են իրականացնում համատեղ ենթակառուցվածքային նախագծերի իրականացման, քաղաքական երկխոսության խորացման, քաղաքացիների միջեւ կապերի ակտիվացման ուղղությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեսպան Սմբատյանը և Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարը մտքեր են փոխանակել համագործակցության հարցերի շուրջ
Հանդիպմանը մտքեր են  փոխանակվել Հայաստանի և Վրաստանի միջև...
Ամբակում Գրիգորյանը Հայ-վրացական իրավական ֆորումին ներկայացրել է դատապարտյալների վերասոցիալականացման գործընթացները
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ…
Վրաստանի հետ փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. վարչապետն ընդունել է Ռատի Բրեգաձեին
Վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին...
Վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները հասել են զարգացման նոր մակարդակի. Ռուբեն Ռուբինյան
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի…
ՀՀ-ն արդարադատության ոլորտում Վրաստանի հետ ունի 8 բազմակողմ, 4 երկկողմ պայմանագիր և ստորագրված 2 հուշագիր
Առանձնազրույցում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները քննարկել են գործակցության խորացման հնարավորությունները…
Հայաստանի և Վրաստանի գործակցությունը լավագույններից մեկն է. Գրիգոր Մինասյան
Համատեղ ասուլիսում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները պատասխանել են լրագրողների հարցերին…
Ամենաշատ