Ապրիլի 12-ին հանրապետության առանձին վայրերում գիշերային ժամերին սպասվում են անձրեւներ, հնարավոր է ամպրոպ։ Հարավարեւելյան քամին՝ 16-20 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը առաջիկա 2 օրերին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +7+9, վաղը ցերեկը՝ +19+21։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +12+16,
Կոտայքի լեռներում գիշերը՝ 0+2, ցերեկը՝ +12+15,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝+4+6, ցերեկը՝ +15+17,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -1+3, ցերեկը՝ +9+13,
Լոռիում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +16+19,
Տավուշում գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +19+23,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ 0+2, ցերեկը՝ +11+14,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝+4+7, ցերեկը՝ +15+19,
Արարատում գիշերը՝ +7+9, ցերեկը՝ +20+22,
Արմավիրում գիշերը՝ +6+8, ցերեկը՝ +20+22,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +11+13,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝+7+9, ցերեկը՝ +19+21,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +7+9, ցերեկը՝ +20+23,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +14+17։