News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը


Արդեն մի քանի օր է՝ ինչ-որ բուռն զարգացումներ ենք տեսնում հոգևոր դասում, որովհետև օրերս Մայր Աթոռը կեղծ լուր էր տարածել, թե, իբր, ՀՀ իշխանությունները պատրաստվում են տարածքներ հանձնել Տավուշի մարզից, ինչը բացահայտ կեղծ լուր էր: Այս մասին, այսօր՝ ապրիլի 11-ին, ԱԺ-ում հայտարարեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

«Ակնհայտորեն, իրենց այդ խոսույթով Մայր Աթոռը խախտել էր Աստծո պատվիրաններից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը, ու ստել էր: Բայց այստեղ ինչն է ավելի էական: Երբ արձագանքել էի դրան, նշել էի, որ Մայր Աթոռը փաստացի «ֆեյք-նյուզ» է տարածում, ինչը հարիր չէ, ու ես, որպես հավատացյալ, ինձ շատ վատ եմ զգում դրանից, ու մենք բոլորս, որպես հավատացյալ, պետք է այնպես անենք, որ Մայր Աթոռը դադարի այս քաղաքականությունը, որը փաստացի ստիպում է հավատացյալներին երես թեքել Հայ Առաքելական եկեղեցուց՝ իրենց շնորհիվ, ինչն ինձ համար մեծ ցավ է՝ որպես հավատացյալի:

Սրան արձագանքել էր ընդդիմադիր եպիսկոպոսներից հերթականը, ասել, թե մենք ենք ֆեյք-նորություններ տարածում իրականում, մենք ենք ֆեյք կառավարություն: Եթե չեմ սխալվում, վերջերս էլ նույն ընդդիմադիր արքեպիսկոպոսը խոսել էր այն մասին, որ իրականում Հայաստանն է ֆեյք պետություն՝ մատնանշելով ՀՀ այն քարտեզը կամ մակետը, որը վարչապետն է պարբերաբար ցույց տալիս»,- ասաց Ալեքսանյանը:

Պատգամավորի խոսքով, սակայն, իրականությունը միանգամայն հակառակն է:

«Սիրելի ժողովուրդ, սա է իսկական Հայաստանի Հնարապետությունը, ու այս իսկական ՀՀ-ի հետ ենք բոլորս կապում մեր հույսերը, մեր ապագան, այստեղ ենք ներդնում մեր ջանքը, այստեղ ենք ունենում մեր երեխաներին, այստեղ ենք պատկերացնում նրանց ապագան: Գիտե՞ք ինչու է  ընդդիմադիր այս մի արքեպիսկոպոսի մոտ մեր այդ մոտեցումը որոշակի դիսոնանս առաջացրել, որովհետև իր կոլեգան՝ մյուս արքեպիսկոպոսը, օրինակ, էդքան էլ շատ Հայաստանի հետ չի կապում իր ապագան: Օրինակ արքեպիսկոպոսներից մեկը Կիպրոսի օֆշորի հետ է կապում իր քաղաքական, հանրային գործունեությունները: Դրա համար է, երբ փողերը տանում է Կիպրոսի օֆշոր, հետո հեշտ է ասել՝ սա իսկական Հայաստան չէ»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ երբ դու խոսում ես, որ իրականում Կիզիլ Հաջիլին իսկական հայկական հող է, իսկ այս դավաճան իշխանություններն այն հանձնում են, դա անում ես միայն մեկ նպատակով, այն է՝ «ծառայելու նրանց, ում դու ծառայում ես:

Մեծ ցավ եմ ապրում, որ ստիպված ենք այս ամեն ինչի մասին այսքան խոսել: Մեծ ցավ եմ ապրում, որովհետև սա աբսուրդ է»,- ընդգծեց Ալեքսանյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բերքաբերում ականազերծման աշխատանքներն ավարտվել են. համայնքապետ
Ականազերծման աշխատանքներն ավարտվել են, բայց սահմանազատումը դեռ․․․
ԱՏՀՀ նիստի մասնակիցները Դոհայում աջակցել են Ադրբեջանի եւ ՀՀ-ի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին
Ադրբեջանի ԱԳ նախարարը ներկայացրել է ադրբեջանական տարբերակը...
Խնդրում եմ՝ «հանձնում» բառով հարց մի ձեւակերպեք, մենք ոչինչ չենք հանձնում, մենք տալիս ենք այն, ինչը մերը չէ. Տիգրանյան
Իսկ ո՞վ ասաց, որ Բերքաբերի տարածքները չենք ստանալու...
ԱՄՆ պետքարտուղարի հետ զրույցից հետո Ադրբեջանի նախագահը կարող է հրաժարվել պահանջների մի մասից. փորձագետ
Բլինքենը հավանաբար Ալիեւից պահանջել է չբարձրացնել նշաձողը...
Սահմանազատման հիմքում նաև իրավական փաստաթուղթ կա, ընդդիմությունը փորձում է կեղծ օրակարգեր առաջ քաշել. Տիգրանյան
Հայաստանը ստանալու է միջազգայնորեն ճանաչված պետական սահման...
Ողջունում եմ ՀՀ-Ադրբեջան սահմանազատումն Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սկսելու պայմանավորվածությունը. Բուրիչ
Ես ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի...
Ամենաշատ