News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը


Ապրիլի 10-ին «ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերությունը հյուրընկալել է Հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի պատվիրակությանը, որի կազմում ընդգրկված էր տարբեր ոլորտներ ներկայացնող շուրջ 30 ընկերության 60 ներկայացուցիչ։

Հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի պատվիրակությանը դիմավորել են «ՍոֆթԿոնստրակտ» ՓԲԸ ռազմավարական գծով տնօրեն Գագիկ Արզումանյանը և «Ֆասթ Բանկ» ՓԲԸ գործադիր տնօրեն Գարեգին Դարբինյանը։

Պատվիրակությունը շրջայց է կատարել «ՍոֆթԿոնստրակտ» ընկերության գլխամասային մասնաշենքում, եղել «Fast Bank»-ի, «Fast Media»-ի, «Ucraft»-ի, «AI Hoory»-ի, «CreedRoomz»-ի գրասենյակներում, ծանոթացել դրանց գործունեությանը։

Հաջորդիվ «ՍոֆթԿոնստրակտ» ՓԲԸ ռազմավարական գծով տնօրեն Գագիկ Արզումանյանը և Fastex-ի ղեկավար Վախթանգ Աբրահամյանը «ՍոֆթԿոնստրակտ» ՓԲԸ գլխավոր դահլիճում պատվիրակության անդամներին ներկայացրել են առաջատար տեխնոլոգիաների արտադրությամբ և տարածմամբ զբաղվող «ՍոֆթԿոնստրակտ» ՓԲԸ-ի և դրա հետ փոխկապակցված ընկերությունների գործունեությունը Հայաստանում և արտերկրում, ընթացիկ ձեռքբերումներն ու զարգացման ծրագրերը։  Նշվել է, որ Բադալյան եղբայրների կողմից հիմնադրված ու ՀՀ-ում գործող բոլոր կազմակերպություններում ներկայում աշխատում է ավելի քան 7000 անձ, իսկ 5 մայրցամաքի 16 երկրում գործող մասնաճյուղերում՝ ավելի քան 2100 անձ։ Անդրադարձ է եղել, մասնավորապես, տեխնոլոգիական, ֆինանսական, Web3, արհեստական բանականության, կրիպտոարժույթների, ինչպես նաև գյուղատնտեսության և անշարժ գույքի ոլորտներում իրականացվող  նախագծերին ու պրոդուկտներին։ Մանրամասներ են ներկայացվել Fastex էկոհամակարգի և այդ շրջանակում տարվող թվային փոխակերպման գործընթացի վերաբերյալ։

Մտքերի փոխանակության ընթացքում քննարկվել են հնարավոր համագործակցությանը վերաբերող հարցեր։

Հանդիպումն անցել է ջերմ և կառուցողական մթնոլորտում։  Հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի պատվիրակության անդամներին տրամադրվել են «ArLeAm» ապրանքանիշի արտադրանքը պարունակող խորհրդանշական նվեր-փաթեթներ։ 

4A3A8319.JPG (148 KB)

4A3A8744.JPG (83 KB)

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ղեկավարն առաջարկում է սահմանափակել TikTok-ը Հայաստանում
Տեխնոլոգիական հեղափոխությունը հանգեցրել է պետության կողմից բովանդակության նկատմամբ վերահսկողության կորստի...
«Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում
«Ռոզալի» ֆիլմի հեղինակը կինոկատակերգություններ նկարահանող հայտնի անուններ ներառող թիմ է՝ Ռուբեն Ջաղինյան, Աշոտ Աբրահամյան և Դավիթ Բաբախանյան...
Նարեկ Մկրտչյանը և Սաուդյան Արաբիայի կապի և ՏՏ նախարարը քննարկել են թվային տեխնոլոգիաները զարգացնելու հնարավորությունը
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության...
Որտե՞ղ է թաղվել Պլատոնը. Գիտնականները լուծել են առեղծվածը արհեստական ​​ինտելեկտի շնորհիվ
Այժմ, օգտագործելով արհեստական ​​ինտելեկտը, հետազոտողները ուսումնասիրում են այս մագաղաթները՝ ձգտելով...
Գիտնականներն ալմաստներ են աճեցրել ընդամենը 150 րոպեում
Ածխածնի տարրալուծարումը հեղուկ մետաղի մեջ...
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Ամենաշատ