News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 20
Տեսնել լրահոսը


Ինձ ասում են՝ Տավուշում սպասում են ձեզ. Կներեք, ես վարչապետ լինելուց հետո Ոսկեպարում, Կիրանցում  մի քանի անգամ եմ եղել, եւ պաշտոնապես, եւ ոչ պաշտոնապես: Այդ մասին, այսօր՝ ապրիլի 11-ին, ԱԺ-ում ՀՀ կառավարության ծրագրի՝ 2023 թվականի կատարման արդյունքների զեկույցի քննարկմանն առնչվող եզրափակիչ ելույթի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Էս որ մի քանի հոգեւորականներ կան, հիշել են, որ էնտեղ եկեղեցի կա, էնտեղ շոու-պատարագ են անում, քանի՞ անգամ են էդ եկեղեցու մասին հիշել եւ քանի անգամ են այնտեղ պատարագ արել: Սա Stand-up է, ես չեմ հասկանում:

Հիմա «Հայաստան» խմբակցությունը սահմանազատման մասին ասում է՝ սահմանազատումը պետք է արվի խորհրդային քարտեզներով, հետո ինձ մեղադրում է, որ ես ինչ-որ տարածքներ անվանել եմ ադրբեջանական: Ես ասում եմ՝ ՀԽՍՀ կազմում, այսինքն այն քարտեզներից ներս, որով դուք ասում եք, որ պետք է արվի սահմանազատումը, երբեք չեն եղել գյուղեր, որոնց անունները բարձրաձայնում է Ադրբեջանը:

Ես համաձայն եմ, որ սա 4 գյուղի հարց չի, սա Հայաստանի հարց է: Դիպուկ 10-ին եք խփել: Հարցնում եք՝ բա ի՞նչ է ստանալու Հայաստանը, Հայաստանը ստանալու է սահման: Հայկական ԽՍՀ տարածքի վրա է ստեղծվել Հայաստանի Հանրապետությունը եւ այդ տարածքը որեւէ մեկը չի կարող վիճարկել: Բայց նաեւ պետք է հասկանանք, որ սա պրոցես է, որը հնարավոր չի մեկ գործողությամբ անել: Իհարկե, այդ պրոցեսում կարող են լինել ռիսկեր, բայց դրանք պետք է կառավարել»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ