News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 30
Տեսնել լրահոսը

Ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, մենք իրականում ճանաչել ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը։ Այդ մասին, այսօր՝ ապրիլի 11-ին, ԱԺ-ում ՀՀ կառավարության ծրագրի՝ 2023 թվականի կատարման արդյունքների զեկույցի քննարկմանն առնչվող եզրափակիչ ելույթի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու փաստը մեզ անհրաժեշտ է Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու համար, որովհետեւ ՀՀ տարածքային ամբողջականությունը պարփակված է Ադրբեջանով։

«ՀՀ-ն նույնիսկ պատմականորեն, հենց ԽՍՀՄ տրամաբանությամբ այն երկիրն է, որը պարփակված է այն երկրներով, որովհետև եթե չես ճանաչում իրենց տարածքային ամբողջականությունը, դու քո երկրի գոյությունը չես ճանաչում։ Այս գայթակղության մեջ են դրել մեզ, և դրանով է, որ մենք ինքներս մեր ձեռքով մեր երկրի սուվերենությունը քայքայել ենք։

Ինձից շատ սիրող չլինի այդ պատամական Հայաստանը, բայց ես հրաժարվում եմ պատմական Հայաստանը ավելի շատ սիրել քան իրական Հայաստանը»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Այնուհետև Կառավարության ղեկավարը անդրադաձավ նախընտրական ծրագրերի քննադատություններին։

«Երբ այդ նախընտրական խորագիրը արձանագրվել է մենք ամբողջ ուժով գնացել ենք այդ դրույթների հետևից, ամասնավորապես խոսովում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում տեղի ունենցած պրոցեսների մասին, քննադատում են մեզ, բայց չեն նկատում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահները 2014 թվականից կոնֆլիկտի մեջ էին, 2022-ից էլ պատերազմի մեջ են իրար հետ:

Հիմա ասում են՝ մենք Հայաստանը դարձնում ենք աշխարհաքաղաքական մրցակցության թատերաբեմ: Կներեք, բայց ԵԱՀԿ Մինսկի խումբը էդ ի՞նչ էր, եթե ոչ աշխարհաքաղաքական լեգիտիմ մրցակցություն Հայաստանի Հանրապետության վրա:

Այսինքնդ ուք մտածում էիք, որ Ֆրանսիայի, ԱՄն-ի եւ Ռուսաստանի, նեւ Մինսկի խմբի անդամ երկրների շահերը նենց են համընկնում, հեսա գալիս են էս սենց են անելու, էն նենց են անելո՞ւ: Եթե այդ տրամաբանությունից նայենք, մենք ընդհակառակը, ասում են՝ դու ուրեմն ոչ թե աշխարհաքաղաքականության սուբյեկտ ես, այլ, չգիտեմ, լարից քցել են մեշոկի մեջ: Կներեք, բայց մեզ 30 տարի մեշոկի նման էս կողմից շպրտել են էն կողմ, էն կողմից էն կողմ: Էդ չեք նկա՞տել, բա որ բերում էին ասում՝ սենց ասեք, հետո գնում էին ԵԱՀԿ-ում ուրիշ ձև էին քքեարկում։ Սա ի՞նչ էր, եթե ոչ աշխարահաքաղաքական մրցակցություն: Մենք ընդհակառակը, ուզում ենք Հայաստանը հանենք այդ մրցակցությունից, ասենք՝ մի րոպե, ընկերներ, էստեղ երկիր կա, կռավարություն կա, ժողովուրդ կ, տեսլական կա»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ