News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը


Մենք, չգիտես՝ ինչի, ուզում  ենք էս օրենքն ընդունենք, ոնց որ ծանոթի կարգով ուզենք լավություն անել, սենց ո՞նց կարելի ա ընդունել։ Օրինակ, մի տղա սիրում ա իր դասընկերուհուն, և դասընկերուհին, նեղվելով, որ տղան իրեն տուն է ուղեկցում, դանակը վերցնում է և հարվածում է․ հիմա էս աղջկան չե՞ն  դատելու, եթե էս օրենքը չլինի։ Այս մասին այսօր՝ ապրիլի 11-ին, ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Նազարյանը՝ անդրադառնալով   ընտանեկան  և կենցաղային բռնության կանխարգելման վերաբերյալ ՔՊ-ի ներկայացրած օրենքի նախագծին։

Դրանում ներմուծված է «զուգընկեր» տերմինը։ Ըստ նախագծի հեղինակների՝ խոսքն այն անձի մասին է, որի հետ առկա են հարաբերություններ, որոնց հատուկ է սիրային կապը՝ անկախ համատեղ բնակության կամ միմյանց հետ սեռական հարաբերություններ ունենալու հանգամանքից։

«Ներքին գործերի նախարարությունը որ էդ եզրույթը ուսումնասիրել ա, ոչ մի տարօրինակ բան չե՞ք գտել, որ դեմ առարկեք։ Ի՞նչ է նշանակում սիրային  կապ առանց սեռական հարաբերությունների, դա ո՞րն է»,- հարցրեց Գեղամ Նազարյանը։

Տպել
Ամենաշատ