News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 25
Տեսնել լրահոսը

Նավթի գները վերսկսել են աճն ուրբաթ օրը՝ Իսրայելի վրա Իրանի հնարավոր հարձակման վերաբերյալ մտահոգությունների նոր ալիքի ֆոնին:

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունիսյան ֆյուչերսների գինը մեկ բարելի դիմաց 90,22 դոլար է, ինչը 0,48 դոլարով (0,53%) գերազանցում է նախորդ առուվաճառքի փակման ցուցանիշը։ Հինգշաբթի օրն այդ պայմանագրերը նվազել են 0,74 դոլարով (0,8%)՝ հասնելով 89,74 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։

WTI տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային սակարկություններում այս անգամ թանկացել են 0,61 դոլարով (0,72%)՝ հասնելով 85,63 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։ Նախորդ առուվաճառքի արդյունքների համաձայն՝ այս պայմանագրերի գինը նվազել է 1,19 դոլարով (1,4%)՝ մեկ բարելի դիմաց կազմելով 85,02 դոլար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ