News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 18
Տեսնել լրահոսը

Ապրիլի 10-ին տեղի է ունեցել Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2023-2026 թթ. Գործողությունների ծրագրի միջգերատեսչական նիստը։

ՆԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նիստին մասնակցել են Գործողությունների ծրագրի և «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ԵԽ-ԵՄ ծրագրի շահառու ՀՀ գերատեսչությունների և կառույցների պաշտոնյաներ, ԵԽ քարտուղարության և Երևանում ԵԽ գրասենյակի ներկայացուցիչներ:

Նիստի ընթացքում կարևոր ընդգծումներով հանդես է եկել ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Նա կարևորել է Եվրոպայի խորհրդի հետ տարիների սերտ ու արդյունավետ համագործակցությունը և շնորհակալություն հայտնել Ներքին գործերի նախարարության ձևավորումից կարճ ժամանակ անց ՆԳՆ-ԵԽ համագործակցության հավակնոտ օրակարգի ձևավորման համար։

Այդ համատեքստում Արփինե Սարգսյանը հատկապես կարևորել է Հայաստանում ոստիկանական գվարդիա ստեղծելու հարցում ՆԳՆ-ին աջակցելու ԵԽ բարձր հանձնառությունը, որի շրջանակներում մշակվել է «Ոստիկանական գվարդիայի մասին» նոր օրենքի նախագիծը, որի ներառական և լայնածավալ քննարկումների շրջանակներում հաշվի են առնվել քաղհասարակության, պետական մարմինների, Ազգային ժողովի պատգամավորների առաջարկները։

Նախագիծը ստացել է միջազգային փորձագիտական դրական գնահատական առ այն, որ նախագծային լուծումները համապատասխանում են միջազգային բարձր ստանդարտներին։ Նախագծով իրացվել են նաև հավաքների ազատության իրավունքի իրացման համատեքստում Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի առաջարկները։

Արփինե Սարգսյանը կարևորել է հատկապես ուժի կիրառման համաչափության նոր ստանդարտի առնչությամբ գործառնական ընթացակարգերի (SOP) հաստատումը, որն առաջիկայում կապահովվի, և դրան կհաջորդեն լայնածավալ վերապատրաստումները։ Փոխնախարարը փաստել է, որ խնդրո առարկայի առնչությամբ ՄԻԵԴ վճիռների կատարումն այս իմաստով արդյունավետ միջոց է նաև կանխելու հետագայում ՄԻԵԴ բողոքների ներկայացումը։

Փոխնախարար Սարգսյանը նշել է միջազգային լավագույն փորձի ուսումնասիրման, մասնագիտական կարողությունների լավարկման առանցքային դերը ոստիկանության բարեփոխումների ողջ գործընթացում։ Նա մասնավորապես կարևորել է «Կանանց նկատմամբ բռնության հաղթահարումը և գենդերային հավասարության ամրապնդումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում Եվրոպայի խորհրդի կողմից ՆԳ նախարարության ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ղեկավարների վերապատրաստման դասընթացների կազմակերպումը՝ ընդգծելով ղեկավար կազմի պարբերական վերապատրաստումների կարևորությունը՝ գործընթացների ճիշտ կառավարման և ժամանակակից մարտահրավերներին արդյունավետ արձագանքման համատեքստում։

Ողջունելով արդեն իսկ առկա համագործակցությունը՝ Արփինե Սարգսյանը հույս է հայտնել առաջիկայում ևս շարունակել համատեղ միջոցառումները նաև նոր ոլորտներում։

Նիստի ընթացքում ՆԳՆ ռազմավարական պլանավորման վարչության Հասարակական անվտանգության ապահովման և հանցավորության դեմ պայքարի ոլորտում քաղաքականության մշակման ու մոնիթորինգի բաժնի պետ Նատալի Սահակյանը խոսել է «Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում արդեն իսկ իրականացված համագործակցության ծրագրի շարունակականության ապահովման և ընդլայնման կարևորության մասին։

Նա անդրադարձել է ԵԽ խոշտանգումների դեմ պայքարի կոմիտեի (CPT) զեկույցի արդյունքներով Հայաստանում դրական արձանագրումներին և նշել, որ ՆԳ նախարարությունը հետևողականորեն ձեռնամուխ է առկա խնդիրների լուծմանը։

Անդրադարձ է եղել ԵԽ աջակցությամբ ձերբակալվածներին պահելու վայրերում վատ վերաբերմունքի հնարավոր դեպքերի պատշաճ արձագանքնման նոր գործիքակազմի մշակմանը, որը համահունչ կլինի Ստամբուլյան արձանագրությանը։ Ընդգծվել է ԵԽ համագործակցության շրջանակներում «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» գործող օրենքի ամբողջական վերանայման անհրաժեշտությունը։

Նիստի ընթացքում կարևորվել է նաև կիբեռհանցավորության դեմ պայքարի ուղղությամբ համագործակցությունը:

Եվրոպական կողմը բարձր է գնահատել ՆԳՆ հետ համագործակցությունն ու պատրաստակամություն հայտնել շարունակել արդյունավետ գործընկերությունն ու ընդլայնել համագործակցությունը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԻՊ-ը Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավարի հետ քննարկել է ատելության խոսքի և անհանդուրժողականության դրսևորումները
Անահիտ Մանասյանը շնորհավորել է Մաքսիմ Լոնգանգեին ՀՀ-ում ԵԽ գրասենյակի ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և նշել, որ չափազանց կարևորում...
Արարատ Միրզոյանը Ստրասբուրգում ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան
Նշվում է, որ Միրզոյանը կոնվենցիան ստորագրել է Եվրոպայի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի ներկայությամբ...
Ադրբեջանը հետդարձի ճանապարհ չունի դեպի Խորհրդարանական վեհաժողով․ գերմանացի պատգամավոր
Ադրբեջանի ոչ լեգիտիմ նախագահ Ալիևին շրջապատող հանցավոր խմբավորումը...
ԱԳՆ-ում քննարկվել է ՀՀ-ԵԽ 2023-26 թթ. գործողությունների ծրագիրը. ԵԽ-ն բարձր է գնահատել ԱՆ-ի հետ գործակցությունը
ՀՀ ներկայացուցիչները և Եվրոպայի խորհրդի գործընկերները կարևորել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առկա համագործակցությունը և այն...
Ադրբեջանի վերադարձի հարցը չի քննարկվել ԵԽԽՎ-ում. հետաքրքիր է,՝ ովքե՞ր են դա տարածում. Վլադիմիր Վարդանյան
Ես չեմ բացառում հետագայում որեւէ քննարկում: Պետք է չմոռանանք, որ ԵԽԽՎ ցանկացած նոր նստաշրջան, որը մեկնարկում է յուրաքանչյուր...
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Սակայն այն ժամանակ էլ՝ անցած տարվա նոյեմբերի 20-21-ին, նրանց կրկին թույլ չեն տվել․․․
Ամենաշատ