News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը


Եթե անգամ ընդիմությանը հաջողվի բավարար չափով ստորագրություն հավաքել եւ օրակարգ բերել վարչապետին անվստահություն հայտնելու հարցը, Նիկոլ Փաշինյանի հերթական անամոթ շոու բեմադրությունը լինելու է նա, որ ասելու է՝ տեսեք, ԱԺ-ն եւս մեկ անգամ վստահություն տվեց մեր վարվող քաղաքականությանը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:

«Դրանով հայ հանրությանը կասվի՝ տեսեք, եւս մեկ անգամ ապացուցվեց, որ ես ճիշտ եմ: Դրա համար մեզ համար կարեւոր է, որ ընդվզման բավարար ծավալը լինի, որ մենք արդյունքի հասնենք, ոչ թե ուղղակի մի ակտ անենք անելու համար»,-ասաց նա:

Անդրադառնալով իշխանության կողմից հնչող մեղադրանքներին, որ այսօր խորհրդարանական ընդդիմությունը ռուսամետ է եւ ավելի շատ ՌԴ շահերն է սպասարկում, քան Հայաստանի, Արծվիկ Մինասյանն ասաց. «Եթե որեւէ մեկը կասկածում է, որ այս տարածաշրջանում Ռուսաստանն այն դերակատարն է, որը մեր անվտանգության բաղադրիչի կարեւոր մաս է, ուրեմն այդ մարդը բացարձակ հայոց պատմության հետ կապ չունի կամ դասեր չի քաղել:

Այն, ինչ անում է այս իշխանությունը՝ կտրել մեզ մեր բոլոր դաշնակիցներից եւ թողնել միայնակ, ինչպես ինքն էր ձեւակերպում, Ադրբեջանն ու Թուրքիան ցուլ են, իրականում գայլեր են եւ այդ գորշ գայլերի հետ թողնում է մեն-մենակ»,-ասաց նա:

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով, Հայաստանը հեռու է վանում իր դաշնակիցներին, սառեցնում է նրանց հետ հարաբերությունները. «Դրա համար Նիկոլ Փաշինյանը հայոց պատմությունը բերել է միայնակ դաշտ, որտեղ իր վարած քաղաքականության հետեւանքով մենք կորցրել ենք մեր բոլոր արտաքին անվտանգային համակարգերը:

Հայաստանն ու Ռուսաստանը ունեն բարեկամության, ռազմական փոխադարձ աջակցության միջազգային համաձայնագիր, ինչո՞ւ դա կյանքի կոչելու համար բավարար ջանքեր չի գործադրում Նիկոլ Փաշինյանը, այլ փորձում է ամեն գնով այդ դաշինքը տապալել: Անգամ եթե ռուսական կողմից սխալ ազդակներ են հնչում,  քո պարտավորությունն է այդ սխալ ազդակները ուղղել եւ ուղղորդել քո դաշնակցին քո շահերը պաշտպանելու համար»,- ընդգծեց Արծվիկ Մինասյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկ շաբաթ է՝ հայկական կողմը խոչընդոտում է դեպի ՌԴ գյուղմթերքի արտահանումը, ՍԱՏՄ-ից պահանջելու եմ պարզաբանում.պատգամավոր
Մի խումբ արտահանողներ ահազանգում են, որ արդեն մեկ շաբաթ է՝ հայկական...
«Հրապարակ». Քաղաքական որոշում՝ տնտեսական ոլորտում
Երեկ ՀՀ ՍԱՏՄ-ն արձագանքեց այդ գրությանը` ասելով, որ «վերահսկողական միջոցառումներ է սկսել»: Բայց մեր...
ՍԱՏՄ–ի արձագանքը՝ Ռուսաստանի կողմից հայկական որոշ ընկերությունների մթերքների արգելքի մասին
Ստեղծված իրավիճակի կապակցությամբ սկսվել են բանակցություններ երկու կառույցների մասնագետների մասնակցությամբ: Առկա է պայմանավորվածություն…
Հայաստանի սխալ «շրջադարձը» «դեպի Արևմուտք». The National Interest
Հայաստանի հեղափոխական իշխանությունը, ըստ երեւույթին, Ռուսաստանից «շրջվում» է դեպի Արևմուտք՝ գնալով...
Ռուսաստանը դադարեցնում է մի շարք ընկերությունների բուսական ծագման մթերքների արտահանման հնարավորությունը. Պիպոյան
Մինչդեռ, քչերին է հետաքրքրում, որ սահմանափակվել է միայն մի քանի ընկերության հնարավորությունը՝ հիմնավորմամբ…
«Փաստ». Իշխանություններն սկսելու են Ռուսաստանին սիրաշահե՞լ
Թրամփը նաև խոստացել է հաշտեցնել Զելենսկիին ու Պուտինին և կարգավորել այդ հարցը: Սա, իհարկե, կարևոր...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ