News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 25
Տեսնել լրահոսը


Ո՞վ է որոշել, որ սահմանն անցնում է այն հատվածով, որը նկարագրված է ԱԱԾ պաշտոնական հաղորդագրության մեջ: Այս մասին այսօր՝ ապրիլի 12-ին, լրագրողների հետ զրույցում  ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Նա հարց հնչեցրեց, թե արդյո՞ք Հայաստանի ու Ադրբեջանի միջև տեղի է  ունեցել սահմանանշում, սահմանագծում, որի հետևանքով արդեն կա իրավիճակ, երբ որ պաշտոնական հաղորդագրությունում կոնկրետ  գնահատական է տրվում, թե որ հատվածով է  անցնում սահմանը։

«Միայն այս հանգամանքը ցույց է տալիս այս իրավիճակի ողջ աբսուրդությունը»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Տիգրան Աբրահամյանի խոսքով, ԱԱԾ այսօրվա հաղորդագրությունը, նաև որոշ ժամանակ առաջ ՊՆ նմանատիպ հայտարարությունը,  բավական լուրջ և վատ ազդեցություն են թողնում զինված ուժերի վրա և այն ստորաբաժանումների ու ծառայությունների վրա, որոնք զբաղված են սահմանագծի պաշտպանությամբ կամ պահպանությամբ։

«Այն, որ իշխանությունը փորձում է կամ այս  դեպքում ԱԱԾ-ն, անել հաղորդագրություններ, որոնք, ըստ իրենց, չեն լարում իրավիճակը, ասեմ՝ նախորդ անգամ Ներքին Հանդի դեպքում էլ եղավ նմանատիպ հայտարարություն, դրա մասին խոսեց Նիկոլ Փաշինյանը, բայց դա Ադրբեջանին չխանգարեց ծանր հարվածներ հասցնել ու հայկական կողմին զոհեր պատճառել»,- ասաց «Պատիվ ունեմ» խմբակցութան պատգամավորը։ 

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը ապրիլի 10-ին Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի հատվածում տեղի ունեցած միջադեպի մասին հաղորդագություն էր տարածել։

Սահմանապահ ծառայողները փորձել են հատել ՀՀ պետական սահմանը և վերադարձնել մոլորված հոտը. ԱԱԾ-ն մանրամասներ է հայտնել

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախկինում Բաքվի քայլերն առկա բանակցություններում նրա անկեղծության վերաբերյալ կասկածներ են առաջացնում․ Ինյարիտու
Իսպանացի պատգամավորը նկատել է՝ թեև բանակցությունները կարևոր են հակամարտությունների խաղաղ լուծման հասնելու համար, սակայն պետք է ընդունել...
Այն, ինչ կատարվում է Տավուշում, կոպտորեն խախտում է Կիրանցի և մյուս գյուղերի բնակիչների իրավունքները. Թաթոյան (վիդեո)
Անվտանգությունը չի կարող տարանջատվել մարդկանցից և նրանց իրավունքներից…
ԵԱՀԿ գործող նախագահը պատրաստ է աջակցել ՀՀ-ին և Ադրբեջանին՝ հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերում
Չնայած զգալի մարտահրավերներին, ես մնում եմ զգուշավոր լավատես և գիտակցում եմ կայուն խաղաղություն բերելու հնարավորությունները...
Արհեստանոցս մնալու է Ադրբեջանին, հանել եմ գործիքներս, քանդելու եմ, որ թշնամին չմոտենա քրտինքով ստեղծածիս․կիրանցի բնակիչ
Եղանակը բացվի, քանդելու եմ․․․
Ադրբեջանի խորհրդարանում խոսել են «Իրևանի, Արևելյան Զանգեզուրի և Ղարաբաղի կորստի» մասին
Միլլի Մեջլիսի լիագումար նիստում պատգամավոր Բահրուզ Մահարրամովն ասել է...
«Մենք չենք թողնելու մեր դպրոցն ու գնանք»․ Կիրանցում Վերջին զանգը կայացել է
Եթե վտանգավոր է, թողնենք ու գնա՞նք․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ