News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Հայաստանը չի մասնակցել ՀԱՊԿ անդամ երկրների ռազմական համագործակցության զարգացման ռազմական կոմիտեի նիստին։

ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովի գլխավորությամբ ապրիլի 12-ին տեղի է ունեցել 23-րդ հանդիպումը՝ տեսակոնֆերանսի ձևաչափով։ Այս մասին հայտնում է Կազմակերպության միացյալ շտաբի մամուլի ծառայությունը։

Հանդիպմանը մասնակցել են զինված ուժերի գլխավոր շտաբի պետ՝ Բելառուսի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Վիկտոր Գուլևիչը, Ղազախստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Նուրլան Կարբենովը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ՝ Ղրղզստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Ռուսլան Մուկամբետով, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ՝ Տաջիկստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Էմոմալի Սոբիրզոդա։
Մասնակցում էին նաև ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Թաալաթբեկ Մասադիկովը, կազմակերպության անդամ երկրների պաշտպանական գերատեսչությունների, միացյալ շտաբի և ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչներ։
Հայաստանի ներկայացուցիչը մասնակիցների թվում չէր։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմական անվտանգությանը սպառնացող մարտահրավերներն ու սպառնալիքները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մենք չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի. Միրզոյանը՝ «Al-Jazeera»-ին ՀԱՊԿ-ի մասին
Գիտեք, որ վերջին մի քանի տարիների ընթացքում մի քանի անգամ ներխուժումներ են...
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
Հայաստանի հարցով իրավիճակը պարզ է․․․
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները
Փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են․․․
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար
Կարևոր է նշել, որ անդամ երկրները հավատարիմ են արտաքին խաղացողների հետ փոխգործակցության...
Եթե այսպես շարունակվի, մեր վերամասնակցությունը ՀԱՊԿ-ում կդառնա գործնականում անհնարին. Փաշինյան
Բոլորն են դիվերսիֆիկացնում հարաբերությունները, հիմա Ռուսաստանը նույնպես...
Ամենաշատ