News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը


Միջազգային հանրությունը մեզնից պահանջում էր կոնկրետ ձեւաչափով հարցի լուծում, բայց մենք անկեղծ չենք եղել, ասել ենք՝ չէ, ինչը գրավել ենք, արդեն մերն է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Մենք խաղաղություն ապահովող լուծումը չենք գտել: Մենք հույսներս դրել ենք եռանախագահող երկրների առաջարկների վրա, իսկ իրենք արել են այնպիսի առաջարկներ, որ ոչ մի կողմի առաջնություն չտանք: Նրանք ասում էին, որ տարածքային ամբողջականությունն առաջնային է, իսկ եթե ուզում եք ինքնորոշվել, ապա դա պետք է լինի հակառակող կողմի տարածքային ամբողջականության շրջանակներում: Այդ վեճը գնաց այնքան, մինչեւ Ադրբեջանը ստեղծեց այն բանակը, որ կարողացավ խախտել սպառազինության բալանսը»,-ասաց նա:

Քոչարյանի խոսքով, երբ 2020-ի հունիսին Տավուշի դեպքերից հետո Ադրբեջանի իշխանությունները վտանգ զգացին, որ կարող է ներսից ունենան իշխանությունը կորցնելու վտանգ, որոշեցին անցնել հարձակման՝ ունենալով Թուրքիայի, Իսրայելի աջակցությունը»,-ասաց նա:

Անդրադառնալով մեղադրանքներին, որ Հայաստանի զինված ուժերը զորավարժություններ չի անցկացնում, Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Մենք չենք ուզում թղթի վրա անել զորավարժություններ, դա կարվի այն ժամանակ, երբ մեր ԶՈՒ բարեփոխումների կոնկրետ ինչ-որ փուլ կավարտվի եւ համապատասխան կառույցները կանցկացնեն այն հմտությունների հետ կապված վարժանքները, որը միտված կլինի վաղվա անվտանգության խնդիրների լուծմանը: Դրա համար չենք անում զորավարժություն:

Մեզ ասում են՝ ինչո՞ւ է զինվորի համազգեստը հին: Իսկ դուք ինչու չէիք հասցնում համազգեստը փոխել: Դա  հեշտ խնդիր չի, որովհետեւ մենք որոշել ենք ունենալ ամեն ինչի լավը՝ լավ համազգեստ, լավ սպառազինություն, լավ գիտելիքներով հրամկազմ»:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ