News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Մինչև Ակադեմիական քաղաքում այս կամ այն հատվածի ենթակառուցվածքը լիովին պատրաստ չլինի, տեղաշարժ չի լինի։ Դրա մասին ապրիլի 12-ին Ակադեմիական քաղաքի թեմայով քննարկման ժամանակ հայտարարել է Բարձրագույն կրթության և գիտության հանձնաժողովի նախագահ Սարգիս Հայոցյանը։ Նա հավաստիացրել է, որ տեղափոխությունը տեղի կունենա միայն՝ երբ շենքը պատրաստ կլինի տվյալ կազմակերպությանը տեղավորելու համար։

Պաշտոնյան կեղծ է անվանել տեղեկությունը, թե իշխանությունները մտադիր են բուհերին հանել շենքերից, որ վաճառել դրանք ու այդ գումարով Ակադեմիական քաղաք կառուցել, հետո բուհերը տեղափոխել այնտեղ։

Հայոցյանը հավելել է, որ այն մասնավոր և միջպետական ​​բուհերի համար, որոնք կորոշեն մնալ իրենց տեղում և չտեղափոխվել Ակադեմիական քաղաք,  նոր չափորոշիչներ կգործեն։ Միաժամանակ նա պարզաբանել է, որ բուհական ենթակառուցվածքների շինարարության համար նոր թույլտվություններ այլեւս չեն լինելու։

Անդրադառնալով մարզային բուհերին, պաշտոնյան նշել է, որ հարցը քննարկման փուլում է, դրանց կրթական ծրագրերը կվերանայվեն։ «Որոշակի գործիքների ներդրմամբ վերահսկվելու է կրթության որակը»,- ​​եզրափակել է Հայոցյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ