News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 18
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Leibensperger թաղման բյուրոն տեղեկացրել է աշխարհի ամենածեր սիամյան երկվորյակների՝ Լորի եւ Ջորջ (մի ժամանակ՝ Դորի) Շափելների մահվան մասին։ Նրանք 62 տարեկան էին։

«Լորի Լ. Շափելը եւ Դորի Ա. Շափելը 62-ամյա սիամյան երկվորյակներ էին Ռեդինգից, նրանք մահացել են կիրակի, 2024թ. ապրիլի 7-ին, Փենսիլվանիայի համալսարանի հիվանդանոցում»,- նշվել է թաղման բյուրոյի կայքում։

Ինչպես նշել է Գինեսի ռեկորդների գիրքը, Լորին եւ Դորին (հետագայում՝ Ջորջ), որոնք միացած էին գլուխներով, սկզբում նույնասեռ երկվորյակներ էին, բայց 2007թ. Ջորջն սկսել է իրեն նույնականացնել որպես տղամարդ։

Դորին (Ջորջը) հաջողակ քանթրի երգչուհի էր, իսկ Լորին 1990-ականներին աշխատում էր հիվանդանոցի լվացքատանը։ Դորին ողնաշարի խնդիրների հետ կապված՝ չէր կարողանում քայլել եւ նստած էր հատուկ աթոռին, որը տեղափոխում էր նրա քույրը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ