News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 18
Տեսնել լրահոսը


Մեղրիի հատվածում ապրիլի 12–ին զինվորական  «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարի հետեւանքով զոհված 20-ամյա ժամկետային Սլավիկ Վարդանի Վարդանյանը Վանաձորից էր։

NEWS.am-ին պատմեցին, որ Սլավիկը իրենից մեծ մեկ քույր ուներ։

«Խեղճ, հասարակ ընտանիք էր։ Վարձով էին ապրում»,- պատմեցին մեզ։

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ  Մեղրիի հատվածում այսօր տեղի է ունեցել վթար, որը խլել է 4 ժամկետային զինծառայողի կյանք. Արեգ Արմենի Քերոբյանը եւ Դավիթ Համբարձումի Հակոբյանը Գեղարքունիքի մարզից էին, Սլավիկ Վարդանի Վարդանյանը՝ Լոռու մարզից, Ժոզեֆ Մելքոնի Ազոլյանը՝ Արարատի մարզից։ 

Վթարից վիրավորում է ստացել 20 զինծառայող, որոնցից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

Հիշեցնենք, որ NEWS.am-ը հղում անելով Պաշտպանության նախարարությանը՝ հաղորդել էր, որ ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան դեռեւս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ հայտնվել հարակից ձորակի տարածքում:

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 538-րդ հոդվածի 4-րդ մասի (Մարտական, հատուկ կամ տրանսպորտային մեքենա վարելու կամ շահագործելու կանոն խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։

Ձևավորվել է քննչական խումբ և իրականացվում է նախաքննություն ողբերգական ելքով դեպքի ամբողջական հանգամանքները, վթարի պատճառները պարզելու նպատակով։

Այս պահին քննիչներն իրականացնում են առաջնային քննչական և վարութային գործողություններ, այդ թվում կատարում են դեպքի վայրի և վթարված ավտոմեքենայի զննություն։

Տպել
Ամենաշատ