News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Օրեր առաջ գրել էինք, որ նոր սկանդալ է հասունանում` ռուսաստանցի օլիգարխ Օլեգ Դերիպասկային պատկանող «Ռուսալ- Արմենալ» գործարանը որոշել են ապամոնտաժել եւ տեղափոխել Ռուսաստան: Իսկ սարքավորումները կարող են օգտագործվել ռազմարդյունաբերության մեջ, փայլաթիթեղի արտադրություն հիմնել: Անգամ երկաթուղու հետ էին պայմանավորվել` մոտ 300 վագոն ապրանք ՌԴ տեղափոխելու համար:

Եվ սա խոշոր վնաս կհասցնի հայկական արդյունաբերությանը, որը երբեք չի կարողանա զրոյից նման հզոր արտադրություն ստեղծել: Իսկ տարածքը որոշել են տրամադրել կառուցապատողներին, եւ նույնիսկ նրանց հետ այդ թեմայով խորհրդակցություն է անցկացվել` պահանջարկն ուսումնասիրելու համար: Այս գործարքի մասին տեղեկանալով, «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանը փորձել է գործարանը գնել, բայց ռուսները մերժել են:

Տեղեկացանք, որ մեր հրապարակումից հետո ՀՀ կառավարությունը սկսել է զբաղվել այս հարցով, եւ էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանին, ով ընդամենը մեկ շաբաթ առաջ է պաշտոնի նշանակվել, գործուղել են Մոսկվա` «Ռուսալի» ղեկավարության հետ բանակցելու, որ գործարանը չապամոնտաժվի: Եվ կարծես համոզել են, որ ընդունեն Սամվել Կարապետյանի առաջարկը, ով հաստատ գործարքից շահած դուրս կգա` աշխարհում մեծ պահանջարկ վայելող փայլաթիթեղի արտադրող դառնալով:

«Արմենալի» տնօրեն Արթուր Զաքարյանը, ով մեր նախորդ զրույցում հաստատել էր, որ «Տաշիր գրուպի» ներկայացուցիչները եկել են գործարան` «արտադրական հունին ծանոթանալու», երեկ ասաց, որ տեղյակ չէ նոր գործընթացներից: Էկոնոմիկայի փոխնախարար Ն․ Տերյանի հետ Մոսկվա մեկնած վարչության պետ Արմեն Եգանյանը հաստատեց, որ Մոսկվա են մեկնել.

«Հայկական կողմի համար շատ կարեւոր է, որ գործարանն աշխատի իր պրոֆիլով»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր Էդվարդ Սանդոյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել է 4 տարով
Նշենք, որ Հայ-ռուսական համալսարանում մեկնարկել է «Ֆինանսական ինտեգրման խորացումը ԵԱՏՄ-ում» միջազգային գիտաժողովը։ Համաժողովին մասնակցում էին...
«Փաստ». «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի կիրառման ընթացքում ի հայտ է եկել որոշ կարգավորումներ վերանայելու կարիք
Միաժամանակ, հաշվի առնելով, որ օրենքով արգելված է տեսալսողական հաղորդումներում օրենսդրությամբ...
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Ըստ էության, Հայաստանը ցանկանում է ևս մեկ անգամ ցույց տալ, որ որպես դաշնակից դժգոհ է ՌԴ-ից...
Այսօր Հայաստանի ներսում հարձակումն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններին. ռուս պատգամավոր
Դավաճանության ուրիշ ի՞նչ ապացույցներ են պետք...
ԱԺ-ն ստացել է Ալեն Սիմոնյանի ելույթի վերաբերյալ Մատվիենկոյի գրությունը
Ելույթ ունենալով ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների համաժողովում՝ Սիմոնյանը մասնավորապես հայտարարել էր, որ հաշվի առնելով այն հանգամանքը...
Ռուսաստանի Արմավիր քաղաքում  նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այն ստեղծվել է 1989 թվականին որպես «Հայկական մշակութալուսավորչական ընկերություն «Արմավիր»», որը հետագայում մտել է «Ռուսաստանի հայերի միություն»…
Ամենաշատ