News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Tageszeitung պարբերականի հարցազրույցում, պատասխանելով այն հարցին, թե երբ իմաստ կունենա խոսել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնել է, որ նա դա կանի, «երբ ժամանակը գա»։

«Համենայն դեպս, եթե Ռուսաստանը հասկանա, որ պարտադրված խաղաղություն չի լինելու, իսկ Պուտինը հասկանա, որ ստիպված է լինելու հրաժարվել իր գործողությունից եւ դուրս բերել զորքերը»,- ասել է նա։

Գերմանիայի կանցլերի խոսքով՝ նա Պուտինի հետ վերջին անգամ զրուցել է հեռախոսով 2022թ. դեկտեմբերին։

«Նման խոսակցություններն օգտակար են, երբ դուք զգում եք, որ կարող եք փոխել իրավիճակը։ Ռուսական պատերազմը ներկայում դրա դեմ է վկայում։ Անցյալում ես մի քանի խոսակցություններ եմ ունեցել Պուտինի հետ, որոնք երբեմն քննադատաբար են ընկալվել։ Եվ ես չեմ բացառում հետագա բանավեճերն ապագայում։ Ուկրաինայի կառավարության նախաձեռնությամբ ձեռնարկվում են դիվանագիտական ջանքեր ազգային անվտանգության խորհրդականների մակարդակով, որոնց մեջ են մտնում նաեւ գլոբալ Հարավի երկրները, դա կարեւոր է»,- ասել է Շոլցը։

Նրա խոսքով՝ արագ պարզ է դարձել, որ պատերազմն Ուկրաինայում կարճ չի լինելու։

«Մենք դեռ երկար Ուկրաինային զենք ու զինամթերք կտրամադրենք»,- ասել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ