News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն իր Թելեգրամ-ալիքում հերքել է տեղեկությունը Չեչնիայում Ռուսաստանի օրհներգն արգելելու մասին։

«Ես, իհարկե, գիտեի, որ ընդդիմադիր ԶԼՄ-ների լրագրողները հաճախ գլխի հետ կապված խնդիրներ ունեն, բայց չէի կարծում, որ մարազմն օրեցօր այդքան կխորանա։ Չեչնիայի Հանրապետության մշակույթի նախարար Մուսա Դադաեւի հետ մենք համբերատար սպասում էինք հիստերիայի գագաթնակետին ավանդական տեմպով չեչենական ազգային երաժշտության պահպանման մասին նորության շուրջ։ Եվ տես թե ինչ ենք կարդում. «Չեչնիայում արգելել են ՌԴ օրհներգը»,- նշել է Չեչնիայի ղեկավարը։

Նրա խոսքով՝ բոլոր առաջարկները վերաբերել են հենց չեչենական ազգային երաժշտությանը։

«Մեկ անգամ եւս բացատրեմ լիբերալ, սահմանափակ մտավոր ունակությունների տեր ընդդիմադիր լրագրողներին եւ քաղվածք մեջբերեմ ՉՀ մշակույթի նախարարության փորձագիտական խորհրդի 2024թ. մարտի 15-ի որոշումից. «Ազգային երաժշտական մշակույթի ոճի պահպանման նպատակով.

- ՉՀ բոլոր ստեղծագործական կոլեկտիվներին, ինչպես նաեւ առանձին կատարողներին՝ հավատարիմ  մնալ ավանդական տեմպային երաժշտությանը չեչենական երաժշտական մշակույթում;

- սահմանել արագությունը վոկալ եւ գործիքայի, պարային երաժշտական կոմպոզիցիաների համար՝ մինչեւ մեկ րոպեում 116 հարված»։

Ուշադրություն դարձրեք «ազգային» եւ «չեչենական» բառերին։ Եվ ուշադրություն դարձրեք «արգելք» բառի բացակայությանը։ Այս ամենը առաջարկ է չեչենական մեղեդիներ (ոչ թե օրհներգեր, ռազմական քայերգեր, ոչ թե բալլադներ, շանսոններ, այլ ժողովուրդների երգեր եւ այլն) կատարողների համար, որն արվել է, որպեսզի պահպանվի երաժշտական արտահայտչականությունը, ինքնատիպությունն ու առանձնահատկությունը»,- նշել է Կադիրովը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ