News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Ապրիլի 12-ին ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել 2024 թվականի առաջին եռամսյակի աշխատանքների ամփոփում։ Հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Զեկույցներով հանդես են եկել ՌՈ պետի տեղակալները։

Ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանն անդրադարձել է հանցագործությունների կանխարգելման և բացահայտման ուղղությամբ իրականացված միջոցառումներին, կարգապահության ամրապնդմանն ուղղված զորամաս-ռազմական ոստիկանություն փոխգործակցությանը և այլ թեմաների։

Ամփոփման ավարտին ՌՈ պետը հանձնարարականներ և ցուցումներ է տվել՝ հետագա աշխատանքների կազմակերպման վերաբերյալ:

Տպել
Ամենաշատ